Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին


Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին

Դարեր շարունակ հայ զորականին, հայ զինվորին ուժ և հաղթանակ պարգևող Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի այսօր ուխտի էին եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայող հոգևոր սպասավորները՝ գլխավորությամբ իրենց Առաջնորդի՝ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին

 Ուխտագնացությունը նախաձեռնել էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով այսօր մի կարևոր առաքելություն ևս ուներ Աստուծո զորավոր այս տան առաջ՝ գնդերեցներին հանձնելու Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից շնորհված «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» խրախուսական  շքանշաններն ու պատվոգրերը:

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայող հոգևորականներին դրանք շնորհել էին Հայաստանի  Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի մասնակցության, ինչպես նաև զորամասերում պատշաճ կազմակերպված, արդյունավետ և նվիրյալ աշխատանքի համար:

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին

Ուրախությամբ նշենք, որ «Մարշալ Հովհաննես Բաղրամյան»  շքանշանի էր արժանացել նաև Վայոց Ձորի թեմի Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի N զորամասի  հոգևոր պատասխանատու  Տեր Գալուստ քահանա Սահակյանը, իսկ պատվոգրերի էին արժանացել Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, Խաչիկի զորամասի  հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը և Վայքի զորամասի  հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը:

Վայոց Ձորի թեմի կայքը ևս միանում է բազում շնորհավորանքներին և մաղթում, որ Ամենակալ Աստված զորացնի, օրհնի մեր քահանաներին ու սարկավագներին և իրենց նվիրական առաքելության մեջ միշտ հովանի լինի:

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավիգ հայոց զորքին

Նախ հանդիսապետությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց ժամերգություն, որի ավարտին Սրբազան Հայրն հանդես եկավ օրհնության խոսքով, ապա հրավիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ.  Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և ՀՀ պաշտպանության Continue reading

Advertisements