Այսօր Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օրն է


Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով:

Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին:

Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց Continue reading

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ


Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

ՀովհաննեսՕրբելը   նախնական կրթությունը ստացել է Նորավանքում, հետագայում  ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում` Եսայի Նչեցու մոտ: Որպես երախտապարտ աշակերտ, նա մեծ աջակցություն է ցույց տվել Գլաձորի համալսարանին։

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Հովհաննես-Օրբելի գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում հակաունիթորական պայքարը: Այս շրջանում ունիթորները կամ միարարները, փորձում էին Հայոց եկեղեցին դավանափոխ անել և ենթարկել Հռոմի պապի իշխանությանը: Այս առումով հատկանաշական է կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացուն /1307-1329 թթ./ հասցեագրված նամակը, որի տակ ստորագրած Հովհաննես-Օրբելը, Ստեփանոս-Տարսայիճը և Եսայի Նչեցին իրենց խիստ բողոքն են արտահայտում Կիլիկիայի միարարական ձգտումների հանդեպ:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Հովհաննես-Օրբելը նաև գրի և գրչության մարդ է եղել: Նրա մասին առաջին Continue reading

Այսօր Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է


Այսօր Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էԲացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այդ աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16):

 Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9:1), սակայն բոլոր աշակերտների անունները, Բեթղեհեմի սուրբ մանուկների նման, միայն Աստծուն են հայտնի` գրված երկնքի արքայության սրբազան գրքում: Continue reading