Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օծման և գահակալության 17-րդ տարեդարձն է


HH Karekin II Catholicos of All Armenians375

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը և մաղթում, որ Ահարոնի ծաղկյալ գավազանով Վեհափառ Հայրապետը հովվի աշխարհասփյուռ հայությանը, և գահակալության երկայն տարիները թող հաջորդեն իրար՝ արդյունավորվելով հայրապետական նորանոր իրագործումներով՝ ի փառս Աստծու, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և համայն մեր ժողովրդի:

Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի

 

Աղբյուրը՝ Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի 

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

 Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Advertisements