Այսօր hրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է


Հայ եկեղեցու Հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին գոյացություններ են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, որոնք իրականցնում են Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ,  Քերովբեներ,  Սերովբեներ, Տերություններ, ԶորություններԻշխանություններ, ՊետություններՀրեշտակապետեր և Հրեշտակներ:
Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից,Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը:

Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Continue reading

Advertisements