4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն


4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում օրերս անցկացվել է ենթակա զորամասերի սերժանտների` կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն:

4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն

Զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ քննարկումներում և զեկույցներում արժևորվել է կրտսեր հրամանատարների դերը, ընդգծվել է սերժանտական կազմի դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը:

4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված դեպքերի ու պատահարների վերլուծությունը:

4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն

Առանձնակի քննարկվել են սերժանտների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը, առաջարկվել են վերհանված խնդիրների լուծման տարբերակներ:

4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք- խորհրդակցություն

Նշվել է, որ արատավոր երևույթները վերացնելու համար հարկավոր է առավել բազմակողմանի կազմակերպել սերժանտների ուսուցումը, փորձառու ավագ սպաների միջոցով ժամանակին ցուցաբերել համապատասխան մեթոդական օգնություն կրտսեր հրամանատարների ամենօրյա ծառայողական և ֆունկցիոնալ պարտականությունների պատշաճ կատարման համար:

Աղբյուր՝  Զինվոր Հայրենյաց

 

 

Advertisements