Նոյեմբերի 13-ը՝ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու ուխտի օր


Նոյեմբերի 13-ը՝ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու ուխտի օր

Այսօր Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որի առիթով Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Պատարագ, և ներկա հավատացյալների հետ իրենց միասնական աղոթքը բերեցին եկեղեցու բարերար Արսենյանների ընտանիքի բարօրրության համար:

Տեր Գալուստ քահանա Սահակյանն իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ է միասնական լինել և ունենալ ամուր հավատք, որպեսզի եկեղեցին լինի ամուր հավատքով քրիստոնյաների հավաքատեղի:

Սբ. Պատարագից հետո Արսենյանների ընտանիքի բարերարությամբ ներկաներին բաժանվեց մատաղ և գեղեցիկ նվերներ թե′ մեծահասակներին, և թե′ փոքրիկներին՝ ըստ աստվածաշնչյան այն խոսքի՝«Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»:
(Առակ. ԺԹ 17)

Ջերմուկի Սբ. Գայանե
եկեղեցու Երիտասարդաց միություն

 

Advertisements