Ճանաչենք մեր սրբավայրերը» ծրագիրը Վայոց ձորի թեմում


Ճանաչենք մեր սրբավայրերը» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը (պատասխանատու՝ Ա. Ստեփանյան) այս տարի նախաձեռնել է «Ճանաչենք մեր սրբավայրերը» ծրագիրը:

Ճանաչենք մեր սրբավայրերը» ծրագիրը Վայոց ձորի թեմում

 Ծրագրի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայրենի երկրի ուխտատեղիներին ու պատմամշակութային կոթողներին ՝ նրանց մեջ սերմանելով սեր և հպարտություն  ազգային արժեքների հանդեպ, որպեսզի կարողանան գնահետել և պահպանել իրենց պապերի՝ հավատն ու հաղթանակները խորհրդանշող ժառանգությունը:

Ճանաչենք մեր սրբավայրերը» ծրագիրը Վայոց ձորի թեմում

Միության  կամավորներն այս տարի արշավներ, ուխտագնացություններ  և  այցելություններ են  կազմակերպել  Վայոց ձորի մարզի տարածքում գտնվող   մեր նվիրական ուխտատեղերը  և պատմական վայրերը՝ Սպիտակավորի Սբ. Աստվածածին եկեղեցի,  Շատիվանքի Սբ. Սիոն եկեղեցի,   Մարտիրոս համայնքի սրբավայրեր,  Պռոշաբերդ (Բոլորաբերդ):

Նոյեմբերի 13-ին այս ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կամավորները կատարեցին այս տարվա վերջին այցելությունը  Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցի և  Սմբատաբերդ:

 ԵՄ-ի պատասխանատուն վստահեցնում է, որ այս   ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի  երիտասարդների  ազգային արժեքների գնահատման  և պահպանման  գործում:

Ծրագիրը   կշարունակվի նաև հաջորդ տարի:

Ուժ և  կարողություն մաղթենք մեր երիտասարդներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements