«Հոգեբանի անկյուն» ակումբի առաջին հանդիպումը


«Հոգեբանի անկյուն» ակումբի առաջին հանդիպումը

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանի և հոգեբան Հայկուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում «Հոգեբանի անկյուն» ակումբը վերսկսեց իր գործունեությունը:

Հանդիպմանը ներկա էր Վայոց ձորի  թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

«Հոգեբանի անկյուն» ակումբի առաջին հանդիպումը

Համատեղ աղոթքից հետո ելույթ ունեցավ ԵՄ պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը, ով ողջունեց ներկաներին և հրավիրեց հանդիպման բանախոսին՝ Հայկուհի Թովմասյանին, ներկայացնելու բանախոսության թեման և խոսել դրա շուրջ:

Քննարկման թեման էր՝«Դեպրեսիա»: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Ընդհանուր գաղափար դեպրեսիայի մասին,
  2. Առաջացման պատճառները,
  3. Ախտանշանները,
  4. Կանխարգելման մեթոդները,
  5. Դեպրեսիայի կապն ախտաբանական հիվանդությունների հետ:

«Հոգեբանի անկյուն» ակումբի առաջին հանդիպումը

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց. ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Դեպրեսիայի հոգեկան վիճակի վերաբերյալ հոգևոր վերլուծություններով հանդես եկավ Հայր Զարեհը:

Հոգեբանը սեմինար-քննարկման ավարտին տվեց որոշ հոգեբանական խորհուրդներ և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Ավելացնենք նաև, որ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Հանդիպում-քննարկումն ավարտվեց աղոթքով:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements