Հանդիսություն՝ նվիրված Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի հիմնադրման 40-ամյակին


 

Հանդիսություն՝ նվիրված Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի հիմնադրման 40-ամյակին

Նոյեմբերի 28-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (ԵՄԿ) համերգային մեծ դահլիճում մեծ շուքով նշվեց ԵՄԿ-ի հիմնադրման 40-ամյակը, որը կազմակերպվել էր Վայոց ձորի մարզպետարանի  և ԵՄԿ-ի կողմից (տնօրեն՝ Մարո Սիմոնյան):

Տոնական միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը,  ԵՄԿ-ի նախկին և ներկա աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ով ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ Հարություն Սարգսյանի կողմից շնորհակալագրերի արժանացած՝ Վայոց ձորի մարզի արվեստի գործիչներին՝ Նաիրի Հովհաննիսյանին, Նուշիկ Սահակյանին, Օնիկ Սարգսյանին, Վոլոդյա Սմբատյանին, Մարո Սիմոնյանին, Արմեն Ադամյանին, Մուրադ Նազարյանին, Սմբատ Առաքելյանին և այլոց:

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՄԿ-ի նախկին և ներկա աշխատակիցներ՝ Մելս Բաբայան, ԵՄԿ-ի առաջին տնօրեն Վոլոդյա Սմբատյան, Նաիրի Հովհաննիսյան, Սոնա Մարգարյան և այլք:

Գեղեցիկ կատարումներով հանդես եկան ԵՄԿ-ի դհոլահարների անսամբլը, տարբեր տարիներին ԵՄԿ-ում գործող խմբեր, Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները, անհատ  կատարողներ, հեղինակային երգի «Արփա» ակումբը, պարային տարբեր խմբեր, պարի վետերանների խումբը և այլք:

Կազմակերպիչների  աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements