Դեկտեմբերի 3-ը՝ Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր և Հաշմանդամության միջազգային օր


Դեկտեմբերի 3-ը՝ Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր և Հաշմանդամության միջազգային օր

Դեկտեմբերի 3-ին Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է, որի առիթով Վայոց ձորի թեմի առաջնորդարանում թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը երեխաների ու ծնողների համար ներկայացրեց տոնի խորհուրդը, ապա ասաց, որ դեկտեմբերի 3-ին նաև Հաշմանդամության միջազգային օրն է, որի առիթով փոքրիկ միջոցառում են կազմակերպել Եղեգնաձորի «Երիտասարդական կենտրոն» սրճարանում, որին մասնակցելու համար մեկնեցին այնտեղ:

 Արման Վարդանյանը երեխաների հետ  Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգով բացեց միջոցառումը, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:

Այնուհետև ելույթ ունեցավ Խնկանուշ Մարկոսյանը, ով բացման  խոսքի մեջ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակցողներին՝ մաղթեց, որ բոլոր երեխաների և ծնողների երազանքներն իրականանան:

Դեկտեմբերի 3-ը՝ Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր և Հաշմանդամության միջազգային օր

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը:

Երեխաներին հյուր էին եկել մուլտֆիլմների հերոսները, ովքեր ուրախացրին նրանց:

Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով:  Երեխաների օրն էլ ավելի տոնական դարձրին «Ռաֆա» պարային համույթի փոքրիների գեղեցիկ ելույթները (պարուսույց՝ Ռաֆայելա Բագրատունի):

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին Վայոց ձորի թեմը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը և բազմաթիվ ծնողներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements