«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը


«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը: Բանախոսն էր հոգեբան Հայկուհի Թովմասյանը: Քննարկման թեման էր «Ինքնագնահատականը»:  Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմային՝«Դեպրեսիա»:

«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Ի՞նչ է ինքնագնահատականը:
  2.  Ո՞ր տարիքից է ձևավորվում մարդու ինքնագնահատականը:
  3. Ընտանիքի ազդեցությունը սեփական ինքնագնահատականի վրա:
  4. Դպրոցի, դասավանդողի ազդեցությունը երեխայի ինքնագնահատականի վրա:
  5. Շրջապատի ազդեցությունն անձի ինքնագնահատականի վրա:
  6. Ինքնագնատականի տեսակները:
  7. Ինչպե՞ս պահել ադեկվատ` համապատասխան ինքնագնահատականը:

 «Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը

Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը ողջունեց ներկաներին, ապա ասաց, որ դեկտեմբերի 3-ը Հաշմանդամության միջազգային օրն է:

Այնուհետև հոգեբանը ներկայացրեց թեման, ապա ակտիվ քննարկում սկսվեց. ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Վերջում անցկացվեց հոգեբանական  թեստ. ներկաներն իրենք պարզեցին իրենց ինքնագնահատականի տեսակը և փորձեցին հոգեբանական հնարների միջոցով ադեկվատ դարձնել սեփական ինքնագնահատականը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements