Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ թեմական հաշվետու ժողով, որն սկսվեց աղոթքով:
2016թ.-ին հոգևոր հովիվների և թեմի աշխատակիցների տարեկան հաշվետվությունների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Քննարկվեցին նաև 2017թ.-ի նախահաշվի հետ կապված հարցեր, ապա ամփոփիչ խոսքով հանդես եկավ Թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը, ով անդրադարձավ 2016թ.-ի կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և ժողովականներին ներկայացրեց 2017թ.-ին իրականացվելիք լայնածավալ ծրագրերը:
Եղան հարց ու պատասխաններ, ակտիվ քննարկումներ, ինչպես նաև եղան հոգևոր հովիվների և աշխատակիցների կողմից առաջարկություններ՝ գալիք տարում թեմական կյանքն ավելի աշխույժ ու աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար:
Թեմի լրատվության բաժին