Կատարված աշխատանքներն ըստ ոլորտների


2016 թվականի 22.12.2016թ-ի դրությամբ մարզին 22 ծրագրերով պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է 2531670.0 հազար դրամ, որից 1897670.4 հազար դրամ ծախսվել է կրթության ոլորտում: Մշակույթի ոլորտին հատկացվել է 20752.1 հազար դրամ, որից պետական աջակցության մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 3400.0 հազար դրամ: Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը 22.12.206թ-ի դրությամբ կատարվել է 96.2 %-ով: ՀՀ 2016 թվականի 22.12.206թ-ի դրությամբ պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել է 954159.8 հազ. Դրամ: Ֆինանսավորվել է 100 %-ով: ՀՀ Կառավարության որոշմամբ 2016 թվականիի ընթացքում փոխհատուցվել է մարզի սահմանամերձ Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների կողմից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կվտ/ժ էլեկտրաէնրգիայի քանակությունների համար 100% չափով: Քանզի նշված համայնքները գազաֆիկացված չեն, գազի գնի համար նախատեսված գումարը փոխանցվում է որպես էլ.էներգիայի վարձավճար, յուրաքանչյուր բաժանորդին փոխհատուցելով 180 խոր/մ ծախսած գազի համարժեք գումարի չափով: 2016թ-ի ընթացքում փոխհատուցվել է 27034.6 հազ. դրամ, բնական գազի և էլեկտրաէներգիայի գումար: Գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով հատկացվել է 3154.9 հազ. դրամ, որը ֆինանսավորվել 100%-ով:
Կրթություն Վայոց ձորի մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում 14 հիմնական և 36 միջնակարգ, որոնցից 2-ը վարժարան: 2 ավագ դպրոց և 1 կրթահամալիր գործում են ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: 5 դպրոցներ գտնվում են սահմանամերձ գյուղերում, որոնցում սովորում է 317 աշակերտ: 5 դպրոցներ գտնվում են բարձր լեռնային բնակավայրերում: Մարզում գործում է տարածաշրջանային պետական քոլեջ և Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:
 Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցների թիվը – 17, որտեղ սովորող աշակերտների թիվը 393 – է:
 50-100 աշակերտ ունեցող դպրոցների թիվը – 12, որտեղ սովորողների թիվը 849 – է:
 100 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների թիվը – 21
Համայնքների ղեկավարների, մարզային վիճակագրական ծառայությունների և ՔԿԱԳ-ի բաժինների հետ համագործակցելով տարվել է դպրոցահասակ երեխաների հաշվառում: Հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան: Կրթության վարչությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների, մարզպետարանի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ: Կատարված աշխատանքի արդյունքում խիստ նվազել է անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները: Ոստիկանության կողմից հաշվառման վերցված երեխաներ չկան:
Մարզի 50 դպրոցներում 2016-2017 ուստարում սովորում է 6322 աշակերտ, որից 685-ը ավագ դպրոցներում և կրթահամալիրում: Առաջին դասարան են ընդունվել 633
երեխա: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 88 դպրոցահասակ երեխաներ ներառական կրթության ծրագրով ընդգրկված են Եղեգնաձորի թիվ 2, Ջերմուկի թիվ 1, Վայքի հիմնական և Ջերմուկի թիվ 3, Շատինի և Արենիի միջն. դպրոցներում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ այդ երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար:
Բացվել և գործում են 24 նախակրթարաններ, որոնցից 14-ը դպրոցներում: Դպրոցներում գործող նախակրթարաններում ընդգրկվել է 165 երեխա:
Դպրոցներում աշխատում են 973 ուսուցիչներ, որոնցից 851-ը ունեն բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն (մոտ 87%-ը), մնացած 122-ը` միջնակարգ մասնագիտական:
 ՈՒսուցիչ / աշակերտ հարաբերակցությունը կազմում է 1:6,4:
 Դասարանի միջին խտությունը 14,8 – է:
 Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 17 ժամ:
 Մարզում գործում է 17 մանկապարտեզ 44 խմբով, որոնցում ընդգրկված է 1044 նախադպրոցական տարիքի երեխա: Նրանց հետ աշխատում են 85 դաստիարակներ:
 Խմբի միջին խտությունը կազմում է 23:
 Դաստիարակ / երեխա հարաբերակցությունը կազմում է 1:12
Սահմանված կարգով ձևավորվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր կառավարման խորհուրդներ, որոնց անվանական կազմը 2016թ. մարտի 4-ին հաստատվել է Վայոց ձորի մարզպետի N 26 որոշմամբ:
Հաջողությամբ իրականցվում է <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրը: Մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-4 րդ դասարանների 2348 երեխաներ դպրոցում ստանում են սնունդ:
Սահմանված կարգով կազմակերպվում են դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթները: ՈՒստարվա ընթացքում անցկացվել է ուսուցչի թափուր տեղի համար 23 մրցույթ:
ԴՏՀՏՇՀ-ի կողմից մարզի 1-ին և 2-րդ դասարանների 1189 աշակերտների հատկացվել են ուսումնական պլանշետներ: Դրանց օգտագործման նպատակով վերապատրաստվել են 1-ին և 2-րդ դասարաններում պարապող բոլոր դասվարները:
Մարզի հանրակրթական դպրոցների մեծ մասը` մոտ 80%, վերանորոգված են:
Բոլոր դպրոցներում լուծված է ջեռուցման խնդիրը: 19 դպրոցներ ջեռուցվում են գազի լոկալ կաթսայատան միջոցով, մնացածը` էլեկտրական ջեռուցիչներով: Մարզի բոլոր դպրոցները ապահովված են համակարգիչներուվ, գործում է ինտերնետ կապը: Ներդրվել և աշխատում է Dasaran.am ծրագիրը, ըստ որի մուտքագրվում են ուսուցման ցուցանիշները:
Ամբողջությամբ լուծված է աշակերտների դասագրքերով ապահովվածության խնդիրը, վարձավճարները հավաքագրվել են 99%: Դպրոցներում հաջողությամբ ներդրվել է շախմատ առարկան, բոլոր դպրոցները ապահովված են անհրաժեշտ գույքով և դասագրքերով: Մարզի քաղաքային 5 դպրոցներում ներդրվել է <<Ազգային երգ ու պար>> առարկան:
Սահմանված կարգով անցկացվել է տարվա լավագույն <<ուսուցիչ>>, <<տնօրեն>>, <<դաստիարակ>> մրցույթները:
Ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին անցկացվում են դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը 16 առարկաներից:
Այս ուստարում նրանցից 52-ը մասնակցել են հանրապետական փուլին, որոնցից 11-ը արժանացել են դպիպլոմների և գովասանագրերի:
Դպրոցներում սահմանված կարգով անցկացվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները: Մարզային ենթակայության դպրոցներում 9-րդ դասարանն ավարտել են 424, իսկ 12-րդ դասարանը 360 շրջանավարտներ:
Անցկացվել է հերթական ատեստավորման համար 115 ուսուցիչների վերապատրաստման դասընթացները որոնք կազմակերպվել են Կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մասնաճյուղում:
Մարզի 8 դպրոցներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության կողմից ներդրվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, որը մեծ խթան կարող է հանդիսանալ աշակերտների տեսական գիտելիքների ստեղծագործական կիրառման ուղղությամբ:
ՀՀ կառավարության և Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ մարզի սոցիալապես անապահով, բազմազավակ, զոհված զինծառայողների ընտանիքների 195 դպրոցահասակ երեխաներ հանգստացել են Հանքավանի <<Հասմիկ>> ճամբարում:
Մարզի դպրոցներում բարձր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը: Բոլոր դպրոցներն ապահովված են ուսումնական զենքով: Կրակային պատրաստության համար սահմանված գրաֆիկով մարզում տեղակայված զորավարժարանում աշակերտների համար անցկացվել է հրաձգություն ավտոմատ զինատեսակից:
Ս Պ Ո Ր Տ
Մարզում գործում է 4 մանկապատանեկան մարզադպրոց (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Մալիշկա)` բոլորն էլ համայնքային ենթակայության: Մարզի 50 դպրոցներից 11-ում չկան մարզադահլիճներ: Մարզադպրոցներն ու հանրակրթական բոլոր դպրոցներն ունեն մարզագույքի կարիք:
Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ
Մարզում կա 36 մշակույթի տուն, մեկը մարզային ենթակայության, 35-ը համայնքային ենթակայության, որոնք խիստ վերանորոգման կարիք ունեն:
Մարզում կա 41 գրադարան, Եղեգնաձորի մարզային գրադարանը մշակույթի նախարարության ենթակայության է, վերանորոգված է: Մնացած բոլոր համայնքային գրադարանները խիստ վերանորոգման կարիք ունեն: Գործում են երաժշտական, արվեստի և գեղարվեստի 6 դպրոցներ, որոնցից 1-ը մարզային ենթակայության, մնացածը` համայնքային: Գործում է 3 թանգարան (<<Գլաձոր>>, Մոմիկի անվան, և Եղեգնաձորի երկրագիտական): Մարզի տարածքում հաշվառված են 1380 պատմա-մշակութային հուշարձաններ:
Առողջապահություն
-Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար 2016թ.-ի հատկացվել է 607 496.2 հազար դրամ: Մատուցվել է 38 699.7 հազար դրամի վճարովի բժշկական ծառայություններ:
-2016թ. «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում սկսել է գործել հեմոդիալիզի բաժանմունքը, որը սպասարկում է մարզի 9 բնակչի: – 2016թ. հունիսի 13-ից 25-ը իրականացվել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության կողմից համատեղ իրականացվող «Լույս հայի աչքերին» 2016 թվականի ծրագիրը: Մարզի բուժհաստատությունների ակնաբույժների կողմից 2016թ.-ին իրականացվել են շուրջ 1000 մեծահասակի և 810 երեխայի ակնային զննում: Ակնային զննում անցածներից 133-ը ծրագրի շրջանակում ենթարկվել են վիրահատության, իսկ 38-ը՝ լազերային միջամտության: ՀՀ Վայոց ձորի մարզպետի միջամտությամբ ծրագրի շրջանակում վիրահատության են ենթարկվել նաև մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ևս 15 բնակիչ: – 2016թ.-ին պետական պատվերով բուժման և հետազոտման համար մարզպետի միջնորդագրով հանրապետության բուժհաստատություններ պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել 30 քաղաքացի, – պետական պատվերով բուժման համար 6 քաղաքացի մարզպետի կողմից
ուղեգրվել են մարզի բուժհաստատություններ: – Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանային վերականգնողական բուժման են ուղեգրվել 60 մեծահասակ և 4 երեխա:
– 2016 թ. 11 ամիսների ընթացքում զագսի տվյալներով հաշվառվել է 587 ծնունդ, 2015 թ. 11-ին ամիսների համեմատ նվազել է 9-ով: Մահերի թիվը 2016թ. 11 –ի ամիսների ընթացքում կազմում է 444, 2015 թ. 11-ին ամիսների համեմատ նվազել է 87-ով:
Սոցիալական ապահովության բնագավառ Ձեռնարկվել է համապատասախան միջոցառումներ նպաստի համակարգին պետական բյուջեից հատկացվող միջոցների հասցեականության պահպանման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Արդյունքում Հանրապետությունում նպաստառու ընտանիքների միջին թիվը կազմել է 13.4%, իսկ մարզում 11.4%: Վայոց ձորի մարզի սոցիալական ապահովության տարածքային գործակալությունները ստացել են 1188 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որից 1071-ը տրվել է 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին և 117-ը ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորական ծառայողների ընտանիքներին:
-Մարզում գրանցված են 10409 կենսաթոշակառուներ, որից Հաշմանդամներ՝ 4360, տարիքային և այլ կենսաթոշակառուներ 5863 Տարեկան վճարվում է շուրջ 4972մլն դրամ կենսաթոշակ Նպաստի համակարգում փաստագրվել են 3876 ընտանիքներ, նպաստառու է դարձել 2021 ընտանիք, 11 ամիսների ընթացքում վճարվել է 633 մլն դրամ նպաստ, Դրամական օգնություն է ստացել 165ընտանիք, 11 ամիսների ընթացքում վճարվել է 20 մլն դրամ դրամական օգնություն,
Ավանդների փոխհատուցման համար գրանցված 276 քաղաքացիներից փոխհատուցում է ստացել 254 մարդ: Զբաղվածության տարածքային գործակալություններում գրանցվել է 1510 գործազուրկ, որից 242-ը տեղավորվել է աշխատանքի:
Ճանապարհաշինություն 2016 թ. ընթացքում իրականացվել է 139.9կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ, իսկ 37.5 կմ ընթացիկ պահպանման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ հիմանորոգվել է Չիվա-Ռինդ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 2.2 կմ հատվածը՝ 204 մլն դրամի չափով, Արենի- Խաչիկ ավտոճանապարհի 3 ոլորանները՝ ( կմ1+500, կմ5+600, կմ11+200)- 79 մլն դրամի չափով, Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 159+200 հատվածի կամրուջը ՝ 23.8 մլն դրամի չափով, Գնդեվազ բնակավայրի ներհամայնքային փողոցները՝ 88,9 մլն դրամի չափով, վերնորոգվել է Ջերմուկ քաղաքի գործարանային փողոցը և հարակից մայթերը ՝ 59.9 մլն դրամի չափով և բարեկարգվել է Վարդահովիտի ներհամայնքային փողոցները՝ 15 մլն դրամի չափով(տրվել է սուբվենցիա Վարդահովիտի համայնքին):
Քաղաքաշինություն
2016թ-ի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվել է 130.187 մլն. դրամի շին.մոնտաժային աշխատանքներ Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի հետիոտն ճեմուղու վերակառուցում և բարեկարգում: Աշխատանքներն ավարտված են :
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Վայքի քաղաքապետարանի պատվիրատվությամբ իրականացվել է՝
«Արևիկ» մարզադաշտի հիմնանորոգում – 60.0 մլն. դրամ (ավարտված է):
Մարզադաշտին կից այգու բարեկարգում – 60.0 մլն. դրամ (ավարտված է): Ընդ՝ 250.187 մլն. դրամ:
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական հիմնարկության միջոցներով իրականացվել է՝
1. Մալիշկա համայնքի գազաֆիկացման ընդլայնում- 55.0 մլն. դրամ (ավարտված է):
2. Արենի համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 74.23 մլն. դրամ (ավարտված է):
3. Վերնաշեն համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 31.300 մլն. դրամ (ավարտ. է):
4. Գետափ համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 95.27 մլն. դրամ (ավարտված է):
5. Ելփին համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 76.500 մլն. դրամ (ավարտված է):
6. Արին համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 99.400 մլն. դրամ (ավարտված է):
7. Ազատեկ համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում- 190.030 մլն. դրամ (ավարտված է):
8. Ազատեկ համայնքի խմելու ջրագծի վերանորոգում- 187.5 մլն. դրամ (ընթացքի մեջ է):
9. Ռինդ համայնքի խմելու ջրագծի կառուցում- 310.62 մլն. դրամ (ավարտված է):
10. Ռինդ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում – 38.0 մլն. դրամ (ավարտված է):
11. Հերհեր համայնքի խմելու ջրագծի վերակառուցում – 336.0 մլն. դրամ (ավարտված է) :
12. Գոմքում խմելու ջրագծի վերակառուցում- 64.0 մլն. դրամ (ավարտվ): Ընդ՝ 1557.85 մլն. դր:
Գյուղ նախարարության ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով իրականացվել է՝
Աղնջաձոր համայնքի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցում- 42.400 մլն. դրամ- (ավարտված է) : Ռինդ համայնքի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցում- 64.0մլն. դրամ – (ավարտված է): Ընդամենը – 106.4 մլն. դրամ:
Վերջին օրերի սրբեր բարեգործական կորպորացիայի միջոցներով իրականացվել է՝
Ռինդ համայնքի խմելու ջրագծի վերանորոգում- 6.396 մլն. դրամ (ավարտված է):
Խնձորուտում խմելու ջրագծի վերանորոգում- 3.956 մլն. դրամ (ավարտված է): Ընդ՝ 10.352 մլն. դրամ:
«Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի միջոցներով իրականացվել է՝
Շատին համայնքի արոտավայրերում խմոցի տեղադրում- 14.01 մլն. դրամ (ավարտված է):
Թառաթումբ համայնքի արոտավայրերում խմոցի տեղադրում- 9.131 մլն. դրամ (ավարտված է):
Հորս համայնքի արոտավայրերում խմոցի տեղադրում- 9.144 մլն. դրամ (ավարտված է):
Քարագլուխ համայնքի արոտավայրերում խմոցի տեղադրում- 12.57 մլն. դրամ (ավարտված է):
Գնդեվազ համայնքում կաթի հավաքման կետ – 14.323 մլն. դրամ (ավարտված է) :
Մարտիրոս համայնքի արոտավայրերում «Արաքսի ազբյուր», «Սալեր», «Կնյազի աղբյուր», «Խարաբաներ» անասունների ջրախմոցների կառուցում – 11.337 մլն. դրամ (ավարտված է) :
Սերս համայնքում անասունների ջրախմոցների կառուցում – 7.661 մլն. դրամ (ավարտված է) :
Գոմք համայնքում անասունների ջրախմոցների կառուցում – 8.846 մլն. դրամ (ավարտված է) :
Զառիթափ համայնքում կաթի հավաքման կետի լրաց աշխատանք – 6.5 մլն. դրամ (ավարտված է) :
Կեչուտ համայնքում անասունների ջրախմոցների կառուցում – 9.778 մլն. դրամ (ավարտված է) :
Սարավան համայնքում անասունների ջրախմոցների կառուցում – 8.644 մլն. դրամ (ավարտված է) :
Արտավան համայնքում անասունների ջրախմոցների կառուցում – 12.39 մլն. դրամ (ավարտված է) :
Չիվա համայնքում 2 հաց և կացեր – 7.458 մլն. դրամ (ավարտված է) :
Աղավնաձոր համայնքում ոռոգման ջրագծի կառոււցում – 20.570 մլն. դրամ (ավարտված է) :
Աղավնաձորում չրի արտադրամասի կառուցում՝ 4.984մլն. դր. (ավարտված է) :Ընդ՝ 157.346մլն. դրամ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվել է՝
Զառիթափ համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում- 145.0 մլն. դրամ (ավարտված է) :
Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել է՝
Գնդեվազ համայնքում ոռոգման ջրագծի վերակառուցում- 120.5 մլն. դրամ (ավարտված է) :
Գոմք համայնքի անասունների համար բակատեղերի կառուցում – 1.86 մլն. դրամ (ավարտված է) :
Գետափ համայնքում հենապատի կառուցում – 0.96 մլն. դրամ (ավարտված է) :
Գետափ համայնքում գազիֆիկացմ ընդլայնում-2.3 մլն. դրամ (ավարտված է): Ընդ՝ – 125.62 մլն. դրամ:
Բնության համաշխարային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի միջոցներով իրականացվել է՝
Եղեգնաձոր քաղաքի այցելությունների կենտրոնի կառուցում – 32.447 մլն. դրամ (ավարտված է):
Գետափում մրգի արևային չորանոցի կառուցում -20.0մլն. դրամ (ավարտված է): Ընդ՝ 52.447 մլն. դրամ:
«ՕՔՍՖԱՄ» – ի միջոցներով
Գնիշիկ համայնքում ոռոգման ջրագծի կառուցում – 18.0 մլն. դրամ (ավարտված է):
Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվել է՝
Ջերմուկ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքները – 31.0 մլն. դրամ:
Զառիթափում ջրամատակարարման բարելավման աշխատանքներ-36.5մլն. դրամ: Ընդ՝67.5մլն. դրամ:
«Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի» Արմենիա հիմնադրամի միջոցներով իրականացվել է՝
Վայք քաղաքի 5 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարելավմ. միջոցառումների իրականացում՝ 22.419 մլն. դրամ:
Գյուղատնտեսություն /առ 19.12.2016թ/
Մարզում գյուղատնտեսության զարգացման նպատակով 2016 թվականին պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին հատկացվել է 459.85տ /55 182 000դրամ/ ազոտական, 5.75տ /805 000դրամ/ կալիումական, 4.0տ /560 000 դրամ/ ֆոսֆորակաn պարարտանյութեր, 64150լ /17 962 000 դրամ/ դիզելային վառելանյութ, 81տ /10 530 000դրամ/գարնանացան գարու, 0.5տ /750 000դրամ/ առվույտի և 104տ աշնանացան ցորենի սերմացուներ: Աշնանացան ցորենի դիմաց վճարման ենթակա 16 640 000 դրամից վճարվել է 11 702 140 դրամ, պարտքը կազմում է 4 937 860 դրամ:
2017 գյուղատնտեսական աշխատանքների համար պարարտանյութերի անհրաժեշտ քանակության մասին ներկայացվել է գյուղատնտեսության նախարարություն.Ազոտական պարարտանյութ 541.5տ /+81.65/, Կալիումական պարարտանյութ 6.95տ /+1.15/, Ֆոսֆորական պարարտանյութ 7.76տ /+3.76/
Ձմռան և վաղ գարնանային ցրտահարությունների պատճառով վնասվել են մարզի խաղողի ու պտղատու այգիները, վնասը կազմել է 1 301 000 000 դրամ: Գործող 6 հակակարկտային կայանները բավարար չեն կարկտահարության դեմ պայքարի համար, անհրաժեշտ են ևս 20 կայաններ կարկտահարության վնասները մեղմելու նպատակով:
2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ACBA-CREDIT AGRIKOLE բանկի միջոցով մարզի 814 գյուղացիական տնտեսություններին տրվել է շուրջ 651 600 000 դրամ սուբսիդավորված վարկեր 14% տոկոսադրույքով, որից 6%-ը սուբսիդավորվել է պետության կողմից, 154 տնտեսությունների տրվել է 126 640 000 դրամ գյուղացիական վարկ 13.5-20% տոկոսադրուիքով և 142 գյուղացիական տնտեսությունների տրվել է 315 170 դոլար վարկ 14-24% տոկոսադրույքով: 2016 հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է 25026 գլուխ խոշոր եղջերավոր անասուն/+2448/, որից կովեր` 9861 /+218/ գլուխ, մանր եղջերավոր` 21691 (-3133), խոզեր` 2627 գլուխ (+578), թռչուններ՝ 116557 թև (-22882) և մեղվաընտանիք՝ 22570/+715/ փեթակ:
Ոռոգման սեզոնի ընթացքում ջուրօգտագործողներին է տրվել 9143 հազ. խմ ոռոգման ջուր , որի հասույթը կազմել է 100 573 000դրամ, գանձվել է 99 994 000դրամ, որը կազմում է հասույթի 99 %ը:
Եղեգնաձորի պահածոների գործարանի արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան մթերել շուրջ 1600տ. պտուղ-բանջարեղեն, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի և բանջարեղենի իրացումը արդյունավետ և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ:Վերջինիս կողմից մթերվել է 38 տոննա պտուղ, 582 տոննա բանջարեղեն, իսկ
արտադրված 1978 տոննա խաղողից, վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերվել է 1604 տոննա:
Վարչության կողմից սահմանված ժամկետներում համակարգվել է պետական պատվերով նախատեսված ախտորոշիչ և կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Անասնաբուժության ռազմավարական զարգացման շվեցարական գրասենյակի կողմից մարզի Բարձրունի, Մարտիրոս, Խնձորուտ,Հերհեր, Գնդեվազ, Կեչուտ, Զառիթափ, Ազատեկ,Գետափ, Արտաբույնք, Խաչիկ, Ռինդ, Ելփին, Շատին համայնքներում ստեղծվել են անասնաբուժական կետեր, ամեն կետի համար գնվել է մեկ միլիոն դրամի դեղորայք և գործիքներ, և 300 000 դրամի գույք: Ընթացքի մեջ է Ելփին, Վայք,Գնդեվազ և Գլաձոր համայնքներում Արհեստական սերմնավորման կետերի կազմավորումը: Գրասենյակի կողմից իրականացվում է նաև համակարգչային ուսուցում համայնքներին ծրագիրը Կեչուտ, Գնիշիկ, Աղնջաձոր և Վարդահովիտ համայնքներում: Գյուղապետարանների աշխատակիցներին ուսուցումն ավարտելուց հետո կտրամադրվեն համակարգիչներ: 2016թ.մարզի ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 6851 հա, որը նախորդ տարվա համեմատ ավել է 1138 հա-ով, /աղյուսակ 1/

Մարզում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունա-կության» ծրագրի շրջանակներում ընդգրկվել են Աղնջաձոր, Ռինդ, Վերնաշեն, Զառիթափ Սարավան, Կարմրաշեն, Շատին, Արտաբույնք համայնքները, ծրագրի միջոցով Աղնջաձոր և Կարմրաշեն համայնքները ձեռք են բերել մեկական ՄՏԶ-82 տրակտոր,իրենց գյուղ գործիքներով /20% համայնքի միջոցներով/ :Ընդհանուր առմամբ կատարվել են 7.74մլն դրամի շինարարական աշխատանքներ:
Մարզում առկա է 424 միավոր գյուղ տեխնիկա, որից սարքին ` 301-ը, 71 վարի տրակտոր, 23 կոմբայն : 2014-2016թթ ձեռք է բերվել 11 միավոր գյուղ տեխնիկա, 18 միավոր գյուղ. գործիքներ: Բույսերի պաշտպանության ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անվճար մարզին հատկացված 38կգ ռոդիֆակում թունանյութ մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՏԻ և ՀԳՄ ոլորտ
Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է մարզի կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների, զինկոմիսարիատների, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ :
Նախապատրաստվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքներում 2016 թվականին բնակավայրերի սանիտարական մաքրման, ծառատնկման և կանաչապատման միամսյակ անցկացնելու մասին որոշման նախագիծ, որը հաստատվել է 01.04.2016 թվականին մարզպետի N 32 որոշմամբ:
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի թիվ 214-Ա որոշման համաձայն համայնքներին տրամադրվել է տեղեկատվություն 2015 թվականի երկրորդ կիսամյակում և 2016 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և հաշվառումից հանված քաղաքացիների տվյալների վերաբերյալ:
ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածով ՀՀ մարզպետների կողմից կատարած
11
Ձու մլն. հատ
20.9
Համախառն արտադրանքը մլրդ. դրամ
21.4
աշխատանքների վերաբերյալ ներկայացվել է տեղեկատվություն համապատասխան պետական մարմիններ:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաստատված տարեկան ծրագրին համապատասխան 2016 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի, Աղավնաձորի, Շատինի, Ելփինի, Արփիի և Արտաբույնքի համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման նկատմամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ <<Տեղական ինքնակառավարման և Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ :
2016 թվականի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ բացահայտված թերությունների վերացման կապակցությամբ . ցուցաբերվել է մեթոդական, խորհրդատվական օգնություն: Ձեռնարկված միջոցների արդյունքում նշված թերությունները վերացվել են: ՀՀ Վայոց ձորի մարզպետի 25.11.2016 թվականի թիվ 01/08.1/7488-16 գրությամբ թերությունների վերացման վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն:
2016 թվականի ընթացքում 20 համայնքային ծառայողներ վերապատրաստվել են, 8-ը՝ ատեստավորվել են, համայնքային ծառայության 2 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ: 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում համայնքային ծառայության պաշտոնների թիվը 165 է:
Մարզի 29 համայնքներից 21-ում ներդրված է ՀԿՏՀ (Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ), 13 համայնքներում գործում են պաշտոնական կայքեր:
Ընդունվել է միգրացիայի հետ խնդիր ունեցուղ 27 քաղաքացու դիմում, որոնց սահմանված կարգով տրվել է ընթացք: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից ստացվել է 37 քաղաքացու դիմումի պատասխան:
Համակարգվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները: ՏԻՄ օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու, որոշումները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ընդունված իրավական ակտերի և բյուջեների հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում համակարգվել են ՏԻՄ-երում հանրային սննդի, առևտրի և սպասարկման բնագավառներում կազմակերպվող աշխատանքները, որոնց արդյունքների վերաբերյալ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվել են կիսամյակային հաշվետվություններ: Համակարգվել է ՀՀ Սահմանադրությանը և ընթացիկ օրենսդրությանը հակասող մարզի ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները մարզպետի պահանջով վերանայելու գործընթացը, համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ավագանուն տրված եռամսյակային հաղորդումների և
տարեկան հաշվետվությունների տրման աշխատանքները, ինչպես նաև համայնքների ղեկավարների կողմից 2015 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ տրված հաշվետվությունների գործընթացները:
Հետևողական աշխատանքներ են տարվել համայնքներում ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքներում տեղադրված ցուցատախտակների միջոցով համայքների ազգաբնակչությունը իրազեկվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև, աշխատնքներ են տարվել համայնքների ավագանիների դերակատարության ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություն և հանդիպումներ բնակչության հետ: Համայնքներում իրականացված միջոցառումների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել եռամսյակային և կիսամյակային հաշվետվություններ:
Համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 29.12.2015 թվականի թիվ 1381-Ա հրամանով հաստատված աշխատանքային ծրագրի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.02.2016 թ. թիվ 6 որոշման պահանջների 2016 թ. ընթացքում վարչական հսկողություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռի, Ազատեկի, Զառիթափի, Գոմքի, Աղավնաձորի, Չիվայի, Խաչիկի, Նոր Ազնաբերդի, Գլաձորի, Կարմրաշենի, Ագարակաձորի, Գնիշիկի, Գողթանիկի, Հերմոնի և Աղնջաձորի համայնքներում: Իրականացված վարչական հսկողության արդյունքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ: Հսկողության ժամանակ արձանագրվել են թերություններ և բացթողումներ <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>> , <<Իրավական ակտերի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Թափոնների մասին>>, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>>, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ: Թերությունների և բացթողումների վերաբերյալ կազմվել են ակտեր, թերությունների վերացման վերաբերյալ սահմանվել են ժամկետներ: Կազմված արձանագրությունները և հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և տեղադրվել մարզպետարանի կայքում:
Վարչությունը համագործակցված աշխատանքներ է տարել ՏԻՄ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ: Համակարգվել է 2016 թվականի ապրիլի 17-ին Գետափի համայնքի ղեկավարի և հոկտեմբերի 2-ին մարզի 24 համայնքներում համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունների գործընթացը:
Մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարզի համայնքներին՝ զարգացման ծրագրերի կազմման գործընթացի կապակցությամբ: Վարչությունը ապահովել է մարզի ՏԻՄ-երի և մարզպետարանի աշխատակազմի փոխհարաբերությունները՝կազմակերպվել են խորհրդակցություններ, համակարգվել է ՀԳՄ տարածքային ծառայությունների գործունեությունը:
Կազմակերպվել են մարզպետի այցելություններ մարզի համայնքներ: Համակարգվել են այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորման աշխատանքները: 2016 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչներից ստացել ենք 32 դիմում բողոք, բոլոր դիմումներին տրվել է ընթացք սահմանված կարգով: 2016 թվականի ընթացքում Տի և ՀԳՄ հարցերով վարչությունը պատասխանել է 981 գրության:
Հողաշինության և հողօգտագործման բնագավառ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության կողմից առ 20 դեկտեմբերի 2016 թվականի կատարված աշխատանքների մասին
Հաշվետու ժամանակաշրջանում կազմվել է մարզի հողային հաշվեկշիռը, ըստ որի մարզի վարչական տարածքը կազմում է 230783.0 հա, որից գյուղ. նշանակության հողեր՝ 190314.2 հա, այդ թվում վարելահող՝ 15942.6 հա, բազմամյա տնկարքներ՝ 1684.6 հա, խոտհարքներ՝ 5014.3 հա, արոտ՝ 92275.2 հա, այլ հողատեսքեր 75397.6հա։
Միջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել 24 համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու 30 առաջարկություններ, որից 27-ին միջգերատեսչական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, որոնք սահմանված կարգով փոխանցվել են համապատասխան համայնքներ, մնացած 3-ը ընթացքի մեջ են: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 30 հուլիսի 1998 թվականի թիվ 479 որոշմամբ սահմանված 3-րդ կետի՝ Աղավնաձորի, Աղնջաձորի և Շատինի համայնքներում կատարվել են հողամասերի գործառնական նշանակության փոփոխություններ:
ՀՀ կառավարության հունվարի 14-ի 2010 թվականի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված 4-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2 հողամասերի օտարման և 1 հողամասերի կառուցապատման առաջարկություն է ներկայացվել ՀՀՏԿ և զարգացման նախարարություն, որից 1-ի վերաբերյալ ստացել ենք դրական եզրակացություն, մնացած 2-ը ընթացքի մեջ են:
Համաձայն ՀՀ կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ Գնիշիկի, Գետափի, Ռինդի, Ազավնաձորի, Վերնաշենի, Արփիի, Գնդեվազի և Ազատեկի համայնքներում բաժնի հետևողական աշխատանքների արդյունքում կատարվել են համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոփոխություն՝ ցածրաժեքից՝ բարձրարժեքի՝ փոփոխության են ներկայացվել 217.1 հա ,որից փոփոխվել է խաղողի այգի 104.8 հա, պտղատու այգի 112.3 հա իսկ Զառիթափի 0.25հա, Թառափումբի 20.1հա և Ագարակաձորի 55.33հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը փոխադրվել են բարձրարժեքից – ցածրարժեքի, որոնք էլ արտացոլվել են մարզի 2016թվականի հողային հաշվեկշռում: ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, մարզպետի կարգադրությամբ տեսչական ստուգումներ են կատարվել մարզի 15 համայնքներում։ Ուսումնասիրությունների արդյունքում մի շարք համայնքներում հայտնաբերվել են հետևյալ թերությունները՝ օտարվող հողամասերի չափերը պակաս են եղել նվազագույն չափերից, օտարման արձանագրությունները կազմվել են ոչ ճիշտ, պայմանագրերը ժամանակին չեն ներկայացվել պետական գրանցման։ Մարզպետի մոտ քննարկման ժամանակ համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է կարճ ժամկետում նշված թերությունները վերացնել:
Համայնքների կողմից հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրման աշխատանքները իրականացվել են՝ ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օտարվել է 53.5578 հա, որի ընդհանուր գումարը կազմում է 13748927.6 դրամ, որը հիմնականում ծախսվել է կապիտալ ակտիվների ձեռքբերման և շենքեր-շինությունների վերանորոգման համար:
Մարզի հողերի օգտագործման մակարդակը դեռևս բավարար չէ, որի հիմնական պատճառներն են՝ վարելահողերի 78 % -ը անջրդի են, հողերը բնական ցածր բերրիություն ունեն, բնակավայրերից հեռու են գտնվում։ Քաղաքացիների կողմից ստացվել է 25 դիմումներ, որոնք ուսումնասիրվել և սահմանված կարգով պատասխան է տրվել :
Արդյունաբերություն
2016թ. 10 ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզում, ըստ կազմակերպություններից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիտորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ընթացիկ գներով) թողարկվել է 14.9 մլրդ. դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 15.1 մլրդ. դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 0.1 % : -Հիմնականում աճը ապահովվել է էլ էներգիայի, հանքային ջրերի, խմիչքների և հանքաարդյունաբերության ծավալների աճով: Մարզպետարանը մարզի գործարարներին, ձեռներեցներին աջակցել է թողարկվող արտադրանքի գովազդման, հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ: -Մարզում գործարարության աշխուժացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում բազմակողմանի համագործակցային հարաբերությունների զարգացումն ու խորացումը հետևյալ պետությունների հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ՈՒրմիա նահանգ), ՌԴ (Նիժնի-Նովգորոդի, Արխանգելսկի մարզ), Բելոռուսիայի Հանրապետության (Մինսկի մարզ):
Զբոսաշրջություն Զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Մարզում առկա է 1320 պատմամշակութային հուշարձաններ՝ տարածված 29 համայնքներում: Վայոց ձորի մարզում կարելի է առաջադրել զբոսաշրջության հետևյալ ուղղությունները՝ էկոտուրիզմ, գիտական տուրիզմ, բնական տուրիզմ, արկածային տուրիզմ (ժայռամագլցումներ. անձավագիտական տուրեր, լեռնային և հետիոտն երթեր, ձիավորություն լեռնային տարածքներով, կանյոնինգ, ձկնորսություն), պատմամշակութային տուրիզմ: 2015 թվականի առաջին 10 ամիսների համեմատ 2016 թվականի նույն ժամանակահատվածում մարզ ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 105-ով կամ 0.13%-ով:
Աուդիտի բաժին
Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի 2016թ.-ի տարեկան հաստատված ծրագրի շրջանակներում ներքին աուդիտի բաժնի կողմից նախատեսվել և իրականացվել է 36 միավոր
աուդիտ, որից 19 միավոր մարզային ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ներում, 1 միավոր << Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>>ՊՈԱԿ-ում, 5 միավոր մարզային ենթակայության առողջապահական ՊՈԱԿ-ներում,3 միավոր մարզային ենթակայության առողջապահական ՓԲԸ-ներում, 3 միավոր մշակույթային միջոցառումների,4 միավոր մարզպետարանի գնումների գործընթացի,1 միավոր մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական վարչությունում :ՊՈԱԿ-ներում,ՓԲԸ-ներում,մշակույթային միջոցառումների մասով իրականացվել է ֆինանսական աուդիտ ,մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական վարչությունում և գնումների գործընթացի գնումների օրենսդրությանը համապատասխանության աուդիտ ` գործունեության ոլորտը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության աուդիտ:
Նշված ՊՈԱԿ-ներում,ՓԲԸ-ում, մշակույթային միջոցառումների մասով, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական վարչությունում և գնումների գործընթացի մասով աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում բավարար տեղեկությունների փաստաթղթային ստացման հիման վրա, փաստացի իրականացվել է աուդիտ և կազմվել աուդիտի հաշվետվություն: Հաշվետվությունները ներառել են աուդիտի ընդհանուր նկարագիրը, գտնվելու վայրը, գործունեության իրավական հիմքերը, գործունեության շրջանակները, խնդիրները, աուդիտի արդյունքները, եզրահանգումները, առաջարկությունները, հանձնարարականները :Իրականացվել են ֆինանսական հաշվետվություններում, ֆինանսական բնույթի տեղեկություններում արտահայտված տվյալների արժանահավատության գնահատում, ֆինանսական գործառույթների առանձին տեսակների օրինականության ստուգում, հաշվապահական հաշվառման գրանցումներում արտացոլված տվյաների արժանահավատության գնահատում: Աուդիտի ընթացքում աուդիտի են ենթարկվել ֆինանսական կառավարմանը, ներքին հսկողությանը,գործունեության իրավական ակտերին համապատասխանությանն առնչվող բոլոր գործառույթները: Հրավիրվել է Ներքին աուդիտի կոմիտեի 9 նիստ, քննարկվել են աուդիտի հաշվետվությունները, կայացվել համապատասխան որոշումներ: Աուդիտի ենթարկված ՊՈԱԿ-ների,առողջապահական ՓԲԸ-ի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին տրվել են հանձնարարականներ,ներկայացվել առաջարկություններ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ:Միաժամանակ այդ ուղղությամբ ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է խորհրդատվություն և վերահսկողության գործընթաց:
Աուդիտի հաշվետվությունները տեղադրվել են ՀՀ ՎՁՄ պաշտոնական կայքում (vdzor.mtad.am):
Ներքին աուդիտի բաժնի կողմից ամբողջությամբ կատարվել է 2016 թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագիրը: Հաշվետվությունները, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 17.02.2012թ.-ի թիվ 143-Ն հրամանի, ծրագրային մուտքագրմամբ, ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների կազմակերպման կարևորագույն նախապայմանը ոլորտի տեղեկատվական շտեմարանի թարմացումն է: Այն իրականացվում է յուրաքանչյուր տարվա սկզբին: Ուսումնասիրության և համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2016 թվականի ընթացքում կատարվել է մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 36 երեխայի կարիքի գնահատում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվել է <<Նորք>> տեղեկատվական կենտրոնում: Ըստ ուսումնասիրության` մարզում 2016 թվականին հաշվառված է 118 հաշմանդամ երեխա, որից Եղեգնաձորում` 75, Վայքում` 30, Ջերմուկում` 13-ը: Մարզում հաշվառված է միակողմանի ծնողազուրկ 147 երեխա:
<< Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն Երևանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի եզրակացության և մարզպետարանի վկայագրման հիման վրա 2016 թ. վկայագրվել և վերավկայագրվել է 68 երեխա:
Մարզի տարածքում հաշվետու ժամանակաշրջանում կենտրոնացված հաշվառման է վերցվել տարբեր պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա, սոցիալապես անապահով 2 երեխա ուղղորդվել է ՀՕՖ-ի երեխայի աջակցության կենտրոն, մանկուց հաշմանդամ մեկ երեխա ուղեգրվել է <<Գյումրիի երեխաների տուն>>, կենսաբանական ընտանիք է վերադարձել 2-ը: Բաժնի աջակցության շնորհիվ գիշերօթիկ հաստատության 2 աշակերտի տրամադրվել է ամառային հանգստի ուղեգիր:
Ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համագործակցության արդյունքում մարզում անչափահասների իրավախախտման դեպքերը կրճատվել են` 2016 թվականի ընթացքում պրոֆիլակտիկ քարտային հաշվառման մեջ գտնվող 4 անչափահաս դուրս է եկել հաշվառումից: Անչափահասների իրավունքների պաշտպանության նպատակով բաժինը մասնակցել է բոլոր իրավախախտների գործերի հարցաքննությանը: ՀՀ Ոստիկանության պետի 2013թ. նոյեմբերի 7-ի №3837 – Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ մուրացկանության և թափառաշրջիկության, անչափահասների թրաֆիկինգի խնդիրների կանխարգելման և իրազեկման նպատակով իրականացվել են հանդիպումներ, զրույցներ մարզի ուսումնական հաստատություններում, առողջապահական հիմնարկներում և համայնքներում: Մարզում չկան մուրացիկ և թափառաշրջիկ, շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված երեխաներ: Բաժինը յուրաքանչյուր եռեամսյակը մեկ մասնակցում է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կայացող միջգրատեսչական աշխատանքային խմբի նիստին:
Համայնքներ է ուղարկվել շրջաբերական նամակ` մարզում ծննդի պետական գրանցում չունեցող երեխաներին բացահայտելու համար: Բաժնի աջակցությամբ երկու երեխա ստացել է ծննդյան վկայական:
Տնային այցելությունների, համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համատեղ աշխատանքների շնորհիվ մարզի 42 ընտանիքների տրվել է խորհրդատվական, դրամական և նյութական աջակցություն մարզպետարանի, մարզային և միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատ անձանց կողմից:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կոորդինացնում է գենդերային հիմնահարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի աշխատանքները` տարվա ընթացքում հրավիրել է 4 նիստ:
Բաժինը սերտորեն համագործակցել է երեխաների իրավունքների պաշտպանության և կանանց հիմնախնդիրներով զբաղվող մարզային և միջազգային հասարակական կառույցների (‹‹Շուշան››, ‹‹Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն››, ‹‹Սոցիալ-հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն››, ‹‹ՀՕՄ››-ի Եղեգնաձորի մասնաճյուղ, <<Երեխաների պաշտպանության ցանց >>, <<Մարդկային զարգացման միջազգային կենտրոն>>, <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ>>, <<Սեյվ դը չիլդրեն>>) հետ, մասնակցել նրանց կազմակերպած հանդիպումներին, աջակցել մարզում իրականացվող ծրագրերի ներդրմանն ու կլոր սեղանների անցկացմանը: Միայն <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամը մարզի սոցիալապես անապահով 250 ընտանիքների օգնել է սննդամթերքով:
2016թ. ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժինը մասնակցել է Վայոց ձորի մարզի 15 համայնքների վարչական հսկողության աշխատանքներին, ժամանակին և սահմանված կարգով քաղաքացիներից ստացած 27 դիմումների տվել համապատասխան լուծում:
Իրավաբանական բաժին
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժինը 2016թ. 11 ամիսների ընթացքում հետևել է մարզի ավագանիների և համայնքի ղեկավարների որոշումների համապատասխանությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Նշված ժամանակահատվածում մարզի ավագանիների կողմից ընդունվել է 1472 որոշում, որոնք հիմնականում վերաբերվում են համայնքների բյուջեների ընդունմանը, դրանցում կատարված գումարային և հոդվածային վերաբաշխումներին, համայնքի ղեկավարի աշխատակազմի թվաքանակի, հաստիքացուցակի, դրույքաչափերի հաստատմանը, համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարմանը համաձայնություն տալուն և ներհամայնքային այլ խնդիրների: Անհամապատասխանությունների և թերությունների հայտնաբերման դեպքում որոշումները վերադարձվել են համայնք՝ համապատասխան ուղղումների, որոնք սահմանված կարգով ուղղվել և վերադարձվել են մարզպետարան: Մասնավորապես նշված ժամանակահատվածում բաժնի կողմից խմբագրման են վերադարձվել Փոռ, Զառիթափ, Խաչիկ, Աղնջաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Չիվա, Արենի,
Արտավան, Վայք, Թառաթումբ, Գնդեվազ, Մարտիրոս, Զեդեա, Հերհեր, Շատին, Վերնաշեն համայնքների ավագանիների որոշումները: Պատասխանվել է չորս քաղաքացու դիմումի, որոնցում բարձրացված հարցերը վերաբերվում էին անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը, արհեստակցական միության կողմից իր լիազորությունների իրականացմանը, ժառանգական և աշխատանքային իրավահարաբերությունների: Դիմումներին պատասխանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով: Կիսամյակի ընթացքում տրվել են բանավոր խորհրդատվություններ` ինչպես քաղաքացիների, այնպես էլ համայնքի ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների:
Բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով բաժնի կողմից հայց է ներկայացվել ՀՀ Արարատի Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Պետական բյուջեին վերականգման ենթակա գումարի բռնագանձման համար դիմում է ներկայացվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանին` <<Սերգեյ գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի ցանկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին ներառելու վերաբերյալ: Մարզպետարանը, ըստ սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի գրության (մտից համար` 28.10.2016թ., թիվ 5269), ներառվել է ընկերության պարտատերերի ցուցակում:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության 2015թ. դեկտեմբերի 21-ի թիվ 10 ակտի հիման վրա վարչական վարույթներ են հարուցվել մարզի 11 համայնքների ղեկավարների նկատմամբ հողօգտագործման ոլորտում հայտնաբերված խախտումների հետ կապված: Եղեգնաձոր, Եղեգիս, Արփի, Արին համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված վարույթները կարճվել են վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով: Ջերմուկ, Արենի, Գնդեվազ, Չիվա, Հերմոն, Գետափ, Զառիթափ համայնքների ղեկավարները 2016թ. փետրվարի 17-ին տեղի ունեցած վարչական վարույթի արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ամենամսյա տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն` մարզի համայքների ավագանիների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ:
Բաժնի պետը, որպես աուդիտի կոմիտեի անդամ, մասնակցել է ներքին աուդիտի բաժնի կողմից մարզի հանրակրթական հաստատություններում, առողջապահական հիմնարկներում և մարզպետարանի աշխատակազմում իրականացված աուդիտի արդյունքների քննարկմանը` աուդիտի կոմիտեի նիստերի ընթացքում, ներկայացրել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ: Աուդիտի արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել Չիվայի, Թառաթումբի միջնակարգ դպրոցների տնօրենները:
Բաժնի կողմից մշակվել է <<Գնդեվազի համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 19-ի թիվ 519-Ն որոշման նախագիծը: Բաժնի կողմից մշակվել է <<ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2007 թվականի փետրվարի 5-ի թիվ 20-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> մարզպետի 2016թ. մայիսի 19-ի թիվ 40-Ն որոշումը, որը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալություն իրավական փորձաքննության և պետական գրանցման համար:
Մասնակցել ենք Փոռ, Ազատեկ, Զառիթափ, Գոմք, Աղավնաձոր, Չիվա, Խաչիկ, Նոր Ազնաբերդ, Գլաձոր, Կարմրաշեն, Ագարակաձոր, Գնիշիկ, Գողթանիկ, Հերմոն և Աղնջաձոր համայնքներում իրականացված վարչական հսկողությանը:
Մարզի ավագանիների որոշումները բաժնի կողմից տեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում:
Մշակվել և մարզի իննը համայնքների են տրամադրվել անլար Wifi երթուղիչ սարքերի նվիրաբերության պայմանագրերը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի միջնորդագրի հիման վրա կազմակերպվել է քննարկում մարզպետարանի համապատասխան աշխատակիցների և դպրոցների տնօրենների հետ:
Պատասխանվել են տարբեր պետական մարմինների և այլ կազմակերպությունների կողմից ստացված գրություններին, ընթացիկ գրություններին և դիմումներին պատշաճ պատասխանելու համար հարցումներ են կատարվել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարություններին, պետական ռեգիստրի գործակալությանը:
Հանրային իրազեկում
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը 2016 թվականի հունիսի 28-ին կազմակերպել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
2016 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատանքային գործունեության հանրային իրազեկումը մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնը կազմակերպել է մարզպետարանի պաշտոնական կայքի միջոցով՝ <<Նորություններ>> բաժնում տեղադրելով 332 լուսաբանական նյութ և սպասարկելով կայքի 23 բաժինների 127 ենթաբաժինները:
Կայքի <<Տեղեկատվության ազատություն և դիմեք մեզ>> բաժնում ստեղծել նոր ենթաբաժին << ՏԱ մասին >> ՀՀ օրենք, 7-րդ հոդված՝ Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը>> վերնագրով, որում կիրառվել է հանրությանը տեղեկությունների տրամադրման ավելի արդյունավետ ձև: Նշված նորարարական տարբերակի գործադրման համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ճանաչվել է 2016 թվականին տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
Դեկտեմբեր ամսին կայքում ավելացվել է նոր բաժին <<Առցանց հեռարձակումներ>> վերնագրով, որի միջոցով նախատեսվում է ուղիղ հեռարձակուներ իրականանել մարզի 10 հազար բնակիչ ունեցող համայնքների ավագանու նիստերը:

Advertisements