Վայոց Ձորի թեմ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքները

Advertisements

Ք. Եղեգնաձոր                                                                                                                                                                                                                             26.12.2016 թ.
ՀՀ ՎՁ մարզպետն ամփոփում է 2016թ. տարեկան գործունեության արդյունքները
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 2016 թվականին շարունակել է համայնքային այցելությունները: Ընթացիկ տարվա ընթացքում եղել է մարզի Աղնջաձոր, Սալլի, Արփի, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Շատին , Հորս, Վայք, Մալիշկա, Զառիթափ, Վերնաշեն, Քարագլուխ համայնքներում, տեղում ծանոթացել իրավիճակին: Այցելությունների շրջանակում համայնքի ավագանու, ակտիվ քաղաքացիների և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումներում վեր են հանվել հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրները:
Մարզային ենթակայությամբ գործող կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպումներում քննարկվել են ոլորտներում տիրող իրավիճակը, խնդիրների լուծման հնարավորությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվել է խոշորացվող համայնքների Զառիթափի, Վայքի, Ջերմուկի փնջերի բնակավայրերի խնդիրները:
Քննարկումներ են կազմակերպվել մարզի տարածքում խմելու և ոռոգման ջրի, էլեկրաէներգիայի անխափան մատակարարման, բնապահպանական և սպսարկման ծառայություններին առնչվող այլ խնդիրների շուրջ: 2016 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարզպետի մոտ ընդունելության են եկել մարզի տարբեր համայնքների շուրջ 1585 քաղաքացիներ:
Հ. Սարգսյանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ՏԿԶ նախարարի մոտ կազմակերպված ՀՀ մարզերին վերաբերող խնդիրներին նվիրված խորհրդակցություններին, քննարկված հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում, ներկայացրել քննարկվող հարցերի շրջանակները, տվել համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու ժամանակահատվածում մասնակցել է մարզում իրականացվող հոգևոր, կրթական, մշակութային, մարզական միջոցառումներին և տոնական օրերի կապակցությամբ ուղերձներով շնորհավորել մարզի բնակիչներին: Մեծ շուքով տոնական միջոցառումներ են կազմակերպվել նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Որպես կանոն մարզպետ Հ. Սարգսյանը յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 1-ին` <<Գիտելիքի և դպրության օրը>> և ավարտին՝ <<Վերջին զանգ>>-ի օրը այցելում է մարզի սահմանամերձ և սահմանապահ համայնքների դպրոցներ:
ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվել է քննարկումներ նվիրված մարզի համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմանը և Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության մշակման ուղություններին:
2016 թվականի առաջին կիսամյակում կազմակերպվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ՏԿԶ նախարարի, ՀՀ գյուղատնտեսության և ՏԿԶ փոխնախարարների այցերը Վայոց ձորի մարզ, իսկ երկրորդ կիսամյակի ընթացքում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի այցերը ՀՀ Վայոց ձորի մարզ:
Անցկացվել է Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկու նիստերը, երկրորդը՝ ՀՀ ՏԿԶ փոխնախարարի մասնակցությամբ, իսկ երկրորդ կիսամյակում 3-րդ և 4-րդ նիստերը: Մարզպետը մշտական ուշադրության կենտրոնում է պահել մարզային ենթակայությամբ կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների աշխատանքները՝ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Համակարգել է համայնքների աշխատակազմերի, համայնքային ենթակայությամբ կրթական, մարզական և մշակութային հաստատությունների գործունեությունը: 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կազմակերպվել է խոշորացվող Ջերմուկ, Վայք, Զառիթափ համայնքների, Եղեգնաձորի քաղաքային, 15 գյուղական համայնքների ղեկավարների և համայնքի ավագանու ընտրությունները, իսկ Գետափ, Ռինդ և Չիվա գյուղական համայնքներում միայն ավագանու ընտրությունները, որոնք եղել են ազատ-մրցակցային և անցել են առանց էական խախտումների և միջադեպերի :
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների ավագանու առաջին նիստերին՝ 18.10.2016 թվականին: Հաշվետու ժամանակահատվածում համակարգվել է ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Արտաքին hարաբերություններ
Մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հրավերով մասնակցել է դեսպանատներում իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հյուրընկալել է մարզ ժամանած օտարերկրյա դեսպանների: Առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. Իգոր Նազարուկին, ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը, Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորությամբ և Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությանը: Իսկ երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում <<Հայաստանում Ռուսաստանի օրեր>> ծրագրի շրջանակում կազմակերպվել է համերգ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ս/թ հոկտեմբերի 14-ին մասնակցել է հայ-ռուսական միջտարածարջանային համաժողովին և հանդես է եկել ելույթով: Ս/թ նոյեմբերի 2-ից 12-ը ՀՀԿ պատվիրակության կազմում եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ քննարկվել են երկու երկրների մարզերի, այդ թվում նաև Վայոց ձորի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները:

Advertisements