Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը


Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը

2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թ-ի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը:

 Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, «Վարդաձոր» և «ԱգրոԿամուրջ» ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը

 Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ապա նշեց, որ ընթացիկ տարվա գործունեությունն ուղղված է եղել մարզի կենսագործունեության տարբեր ոլորտների (առողջապահություն, կրթություն, մարզա-մշակութային, գյուղատնտեսություն, բնապահպանություն, զբոսաշրջություն) զարգացմանը:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը

Այնուհետև մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի 2016 թվականի տարեկան գործունեության արդյունքները, որոնց հիմքում ընկած է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով կայացած խորհրդակցության ընթացքում երկրի Նախագահի կողմից արված ամենակարևոր շեշտադրումները:
Մարզպետը նշեց ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ մարզային խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներից բխող քայլերն ուղղված մարզերի զարգացմանը, որի բովանդակության կարևոր բաղադրիչները համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի մեթոդաբանությունն ու մարզերի զարգացման ռազմավարությունն են:
Նշեց, որ 2016 թվականի ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնք կրել են պարբերական բնույթ և լինելու են շարունակական, քանզի այցելությունների ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում առկա խնդիրներին: Ներկայացվեց կատարված աշխատանքներն ըստ ոլորտների, որ մասին կարդալ այստեղ:

Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին կրթական, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսության խնդիրներին, մարզի զարգացման ծրագրերին, ինչպես նաև ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը վերաբերող հարցեր:

Մարզպետ Հ. Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց հանգամանորեն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements