Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում


Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով սահմանամերձ Խաչիկ գյուղը հյուրընկալեց «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի անդամներին՝ գլխավորությամբ ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանի, 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Մամիկոն Վարդանյանին, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կամավորներին՝ գլխավորությամբ տնօրեն Արգամ Դովլաթյանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ապրիլյան Քառօրյա պատերազմի մասակից, Երևանի պետական տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բագրատյանին և այլոց:

Նշենք, որ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում բարի ավանդույթ է ձևավորվել՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Արդեն 4–րդ տարին անընդմեջ համագործակցելով ՀՀ Պն N բանակային կորպուսի հրամկազմի, Խաչիկի գյուղապետարանի, Վայոց Ձորի թեմի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրինության, բազմաթիվ շահագրգիռ կառույցների և անհատ բարերարների հետ՝ ՀԿ-ի մի խումբ անդամներ այցելում են Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս՝ զինվորների օրն իրական տոն դարձնելու համար:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Հյուրերը նախ ծաղիկներ դրեցին Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող հուշարձան-խաչքարի մոտ՝ վերհիշելով բոլոր այն մարտիրոսված անձանց, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի համար:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Այնուհետև շարժվեցին զորամաս, որտեղ մեկնարկեց տոնական միջոցառումը, որի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Խաչիկ գյուղի «Պատանի երկրապահ» ակումբի և ազգագրական պարի համույթի սաները՝ ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի, ովքեր ներկայացրին մեր ազգային մարտական պարերը:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով  միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում Continue reading

Advertisements

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Այսօր Վայքի Ս. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը:

 ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ Ս. Պատարագին մասնակցում էին մոտակա զորամասի զինվորները և սպաները, ովքեր հաղորդվեցին Տիրոջ Կենարար Մարմնին ու Արյանը:

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին:

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Տեր Ներսեսը զինվորներին մաղթեց, որ լինեն իրենց հայրենիքին, ազգին Continue reading

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում


Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում

Հունվարի 28-ին Վայքի քաղաքային հրապարում քաղաքի բնակիչները մոտակա զորամասի զինվորների հետ արժանապատվորեն նշեցին մեր երկրի համար կարևոր այս տոնը՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում

Տոնական միջոցառման ընթացքում օրհնության խոսքով հանդես եկավ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, ով զինվորներին մաղթեց, որ լինեն իրենց հայրենիքին, ազգին և եկեղեցուն հավատարիմ, լինեն ազնիվ մարդկային բոլոր հարաբերությունների մեջ, հավատարիմ լինեն նաև իրենց ծառայության և իրենց հետագա կյանքի ընթացքում, ինչպես նաև լծվեն հայրենաշինությանը և ազգաշինությանը՝ յուրաքանչյուրն իր կարողությունների առավելագույն չափով:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին դրամական պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և կրծքանշաններ: Բանակի հետ համագործակցության համար շնորհակալագրեր ստացան Վայքի ավագ Continue reading

Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվոր


Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվորՋերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակն անկոտրուն ու մարտունակ է Continue reading

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը.<<Ուժեղը նա չէորի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրեն Continue reading