Սուրբ Ծննդյան Ջրագալույցի Սբ. Պատարագ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Ծննդյան Ջրագալույցի Սբ. Պատարագ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում

Հունվարի 5-ին Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ վայոցձորցիներ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հավարտ Ս. Պատարագի Հայր Սուրբը Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը փոխանցեց հավատավոր ժողովրդին` ողջունելով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութինն Քրիստոսի»:

Վերջում ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements