(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2017 թ.)
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Եւ մի‘ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ.
այլ նորոգեցարո‘ւք ի նորոգութիւն մտաց ձերոց
«առ ի քննել ձեզ զլա‘ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ«
բարին եւ հաճոյն եւ կատարեալ»
(Հռոմ. ԺԲ 2):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը:
Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածային պատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներից ու պարգևներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առավ մարդկային կյանքում, և մահը մուտք գործեց աշխարհ: Աստված, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածությամբ նոր իրականություն կերտեց մարդկության համար: Ի լրումն ժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քավելու մարդկության մեղքը և պարգևելու հավիտենական կյանք: Քրիստոսով նորոգվեց մեղքերով փոթորկվող աշխարհը, մարդկանց տրվեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղություն, սեր և հաճություն հաստատելու պատգամը: Տիրոջ փրկագործության իրողության առջև Պողոս առաքյալը հորդորում է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը»:
Առաքյալի այս խոսքերը արտահայտում են ոգին Ավետարանի, որի Continue reading →