Սուրբ Ծննդյան տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում

Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի,  թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, խաչքավոր Հայկ Կարապետյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչ  Հայր Սուրբը  Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը:

Այնուհետև օրհնվածջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Վերջում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն առաջնորդարանում հանդիպեցին սահմանափակ կարողություններով երեխաների ու նրանց ծնողնրի հետ:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան Սբ. Պատարագ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements