Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


 

Հունվարի 6-ին  տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը և միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

Տոնի օրը  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագը և իր խոսքում հորդորեց բոլոր հավատացյալներին.  «Երբեք չմոռանալ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նպատակը: Եվ եկեղեցուց դուրս գալ` նորոգված հոգով ու հավատով»:

Պատարագիչ  Տեր Հայրը  Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը:

Սբ. Պատարագին ներկա էին խաչքավոր Մխիթար Արսենյանը և բազմաթիվ ջերմուկցիներ:

Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի:  Քահանան խաչը ջուրը մտցնելով` խնդրում է Տիրոջը, որ Նա օրհնի ու սրբի ջուրը և նրա մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհներըը՝ այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

 

Advertisements