Հունվարի 6-ին Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված Սբ. Ծննդյան սրբազան արարողություններից հետո թեմի առաջնորդանում տեղի ունեցավ Սբ. Ծննդյան տոնին նվիրված ուրախ միջոցառում, որը կազմակերպվել էր թեմի աշխատակից Խ. Մարկոսյանի կողմից:
Ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետի տիկինը՝ Արմինե Սարգսյանը, սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:
Սկզբում Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, ապա փոքրիկներն արտասանեցին, երգեցին ու պարեցին:
Այնուհետև Խ. Մարկոսյանը ներկայացրեց Սբ. Ծննդյան տոնի խորհուրդը, որից հետո Արմինե Continue reading