Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Հունվարի 5-ին Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի և  ՀՀ ԶՈՒ հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն:

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Ներկա էին համայնքի բնակիչները, N զորամասի զինվորներ և եկեղեցու դպիրներն ու երգչախմբի սաները:

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի օրը, սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Այս տարի Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Հրաչյա Գրիգորյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, կարգի համաձայն, Ջրօրհնյաց Խաչը իր օջախում 40 օր պահելու պատվին արժանացավ:

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց համայնքի բնակիչներին և զինվորներին:

 

Արսեն սարկավագ Մաթևոսյան
Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի և
 ՀՀ ԶՈՒ հոգևոր պատասխանատու

 

 

Advertisements