Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում

Հունվարի 6-ին Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված Սբ. Ծննդյան սրբազան արարողություններից հետո թեմի առաջնորդանում տեղի ունեցավ Սբ. Ծննդյան տոնին նվիրված ուրախ միջոցառում, որը կազմակերպվել էր թեմի աշխատակից Խ. Մարկոսյանի կողմից:

Ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետի տիկինը՝ Արմինե Սարգսյանը, սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:

Սկզբում Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, ապա փոքրիկներն արտասանեցին, երգեցին ու պարեցին:

Այնուհետև Խ. Մարկոսյանը ներկայացրեց Սբ. Ծննդյան տոնի խորհուրդը, որից հետո Արմինե Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին տոների առթիվ, փոքրիկներին  բաժանեց նկարչական պարագաներ՝ ասելով, որ հաջորդ հանդիպմանն ինքը շատ է ցանկանում տեսնել երեխաների կողմից նկարված աշխատանքները:

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում

Վերջում միջոցառման բոլոր մասնակիցները նվերներ ստացան նաև Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի կողմից:

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements