Ջրօրհնեքի արարողություն Մալիշկա  համայնքի Սուրբ Աննա եկեղեցում


Ջրօրհնեքի արարողություն Մալիշկա  համայնքի Սուրբ Աննա եկեղեցում

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի օրը, Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Այս տարի Սբ. Աննա եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Արսեն Մաթևոսյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, կարգի համաձայն, Ջրօրհնյաց Խաչն իր օջախում 40 օր պահելու պատվին արժանացավ:

Ուրախությամբ տեղեկացնենք, որ եկեղեցու անցյալ տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը Սբ. Ծննդյան տոնի առիթով ձեռաց խաչ և Աստվածաշունչ նվիրեց եկեղեցուն:

Ջրօրհնեքի արարողություն Մալիշկա  համայնքի Սուրբ Աննա եկեղեցում

Արարողությանը ներկա էին համայնքի բնակիչները, խաչքավորի ընտանիքի անդամները, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց համայնքի բնակիչներին:

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements