Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձոր քաղաքում


Ամանորյա տոնական միջոցառում  Եղեգնաձոր քաղաքում

Եղեգնաձորի համայնքապետարանի աջակցությամբ և Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոնի, ավագանու անդամ Նարինե Գրիգորյանի և ռոբոտաշինության խմբակի ղեկավար Վահե Մելքոնյանի նախաձեռնությամբ Ամանորին նվիրված տոնական միջոցառում  տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի «Արագիլ» կինոթատրոնի բակում, որտեղ տեղադրված է գեղեցիկ զարդարված տոնածառը:

Ամանորյա տոնական միջոցառում  Եղեգնաձոր քաղաքում

Ներկա էին բազմաթիվ երեխաներ, որոնց ուրախացրին Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները:

Գեղեցիկ կատարումներով միջոցառումը զարդարեցին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում գործող խմբերի և Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները:

 «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի բատիկի խմբակի, Եղեգնաձորի ռոբոտաշինության խմբակի և Եղեգնաձորի «Մոշ» ստուդիայի սաները կազմակերպել էին ցուցահանդես, որտեղ ներկայացված աշխատանքները մեծ հիացմունքով դիտեցին ներկաները:

Տոնական միջոցառումը եզրափակվեց ամանորյա տոնածառի լույսերի վառմամբ:

Ամանորյա տոնական միջոցառում  Եղեգնաձոր քաղաքում

Մենք բոլորս էլ հոգում մի քիչ մանուկ ենք ու միշտ հավատում ենք ոչ միայն հրաշքներին, այլև դրանց՝ իրականություն դառնալուն: Ամանորյա հեքիաթն ամանորյա տոնակատարության կազմակերպիչների շնորհիվ  իրականություն դարձավ միջոցառման ներկաների համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements