«Սուրբ Ծննդյան Ավետիս»  ծրագիրը սահմանամերձ Խաչիկ համայնքում


«Սուրբ Ծննդյան Ավետիս»  ծրագիրը  սահմանամերձ Խաչիկ համայնքում

 

Այս տարի ևս Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների հետ մեկտեղ սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի երեխաները նախաձեռնեցին «Սուրբ Ծննդյան Ավետիս» ծրագիրը:

 Ծրագրի շրջանակներում երեխաներն այցելեցին Խաչիկ համայնքում ապրող միայնակ ծերերին ու հաշմանդամներին: Ծրագրի նպատակն էր Քրիստոսի Ս.Ծննդյան բարի լուրը հասցնել նաև այն անձանց, ովքեր տարբեր պատճառներով չէին կարողացել եկեղեցի գալ և մասնակցել տոներին:

Երեխաները մեծ ոգևորությամբ քաղցրավենիք, մրգեր, սրբապատկերներ ու խաչեր էին նախապատրաստել այցելության համար: Հյուրընկալվելով երեխաները՝ սիրով ու ջերմությամբ էին շրջապատում տարեցներին` երգելով ու ուրախացնելով նրանց:

 Այս քայլով նրանք ցույց տվեցին, որ անտարբեր չեն իրենց համայքում ապրող և տարիներ առաջ, երբ դեռ իրենք ծնված էլ չէին, իրենց հայրենիքը պաշպանած համագյուղացիների հանդեպ:

«Հավատքն առանց գործերի մեռած է»,- ասում է Պողոս Առաքյալը: Ուրեմն գործնականացնենք մեր քրիստոնեական հավատքը` անտարբեր չմնալով մեր հայրենակիցների հանդեպ և օրինակ դառնալով մատաղ սերնդին:

 

Արսեն սրկ. Մաթևոսյան՝

                                                                                                       ՀՀ  ԶՈՒ գնդերեց և Խաչիկ համայնքի

հոգևոր պատասխանատու

 

Advertisements