Եղեգնաձորում մեկնարկեց 2017թ.-ի ձմեռային զորակոչը


Եղեգնաձորում մեկնարկեց 2017թ.-ի ձմեռային զորակոչը

Օրերս Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:
Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը:

Մարզպետի տեղակալը նորակոչիկներին բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն մաղթեց, նշելով, որ հայրենիքի սահմանները պաշտպանելը սրբազան գործ է:

Եղեգնաձորում մեկնարկեց 2017թ.-ի ձմեռային զորակոչը
Զինվորական կոմիսար ամուր կամք և մարտունակություն մաղթեց նորակոչիկներին և իր խոսքում հույս հայտնեց, որ նրանք Հայոց բանակում Վայոց ձորի անունը բարձր կպահեն, որովհետև վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկելիրենց կարգապահությամբ:
Ելույթ ունեցողները նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին համբերություն մաղթեցին և շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի պաշտոնատար այլ անձիք, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, նորակոչ զինվորների ծնողները և հարազատները:

Աղբյուր՝ http://vdzor.mtad.am/

 

Advertisements