Կանադայի հայոց թեմի օգնությունը սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ համայնքներին


Կանադայի հայոց թեմի օգնությունը սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ համայնքներին

763 բնակիչ է ապրում Վայոց ձորի սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ գյուղերում, ասել է թե 763 սահմանապահ: Անմիջապես սահմանին այս մարդկանց կենսագործունեությունը թթվածնային անհրաժեշտություն է մարզի բնակիչների հավերժության համար: Այս գյուղերի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործվում սահմանամերձ լինելու պատճառով:

Այստեղ ապրող տղամարդկանց մեծամասնությունը պայմանագրային զինծառայողներ են: Ամսվա 15 օրը գտնվում են սահմանին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, Ամանորի շեմին, այս բնակավայրերի սահմանապահ ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն օժանդակում է Կանադայի Հայոց թեմը:

Այս երկու տարիների ընթացքում թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմյանի գլխավորությամբ Կանադահայոց Թեմի «Հայաստանի Երեխաներու Հիմնադրամի» վարչական կազմի անդամների կողմից կազմակերպվել է դրամահավաք և ուղարկվել Վայոց ձորի սահմանային գյուղերին: Դեկտեմբերի 28-ին այս համայքներում նախատոնական տրամադրություն էր:

Երեխաներն ամանորյա բացիկներ են պատրաստում և իրենց անկեղծ շնորհակալությունն ու ամանորյա բարեմաղթանքներն են ուղղում օվկիանոսից այն կողմ` իրենց այդքան մոտ ու սրտակից բարեկամներին:

Աղբյուր՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ

Advertisements