Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվոր


Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվորՋերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակն անկոտրուն ու մարտունակ է այսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 25 տարեկան:

Դժվարին Ձեր ծառայությունն այսօր թող ուղեկցվի աստվածային զորակցությամբ, մեր քաջազուն նախնիների ուղեկցությամբ մեր աննահանջ աղոթքները  թող ջերմացնի Ձեր սրտերը, մեր քաջազուն, արիասիրտ հայ պաշտպաններ՝ մեր հայրենյաց ու հավատի:

Աստված զորացնի քեզ, Հայոց բանակԱստված պահպանի քեզ, հայ զինվոր:

 

 

Advertisements