Այսօր Վայքի Ս. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը:
ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ Ս. Պատարագին մասնակցում էին մոտակա զորամասի զինվորները և սպաները, ովքեր հաղորդվեցին Տիրոջ Կենարար Մարմնին ու Արյանը:
Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին:
Տեր Ներսեսը զինվորներին մաղթեց, որ լինեն իրենց հայրենիքին, ազգին Continue reading