Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Այսօր Վայքի Ս. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը:

 ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ Ս. Պատարագին մասնակցում էին մոտակա զորամասի զինվորները և սպաները, ովքեր հաղորդվեցին Տիրոջ Կենարար Մարմնին ու Արյանը:

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին:

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Տեր Ներսեսը զինվորներին մաղթեց, որ լինեն իրենց հայրենիքին, ազգին և եկեղեցուն հավատարիմ, լինեն ազնիվ մարդկային բոլոր հարաբերությունների մեջ, հավատարիմ լինեն նաև իրենց ծառայության և իրենց հետագա կյանքի ընթացքում, ինչպես նաև լծվեն հայրենաշինությանը և ազգաշինությանը՝ յուրաքանչյուրն իր կարողությունների առավելագույն չափով:

Զինվորների մասնակցությամբ Սուրբ և Անմահ Պատարագ  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում

Թող Ամենակարող Աստված Իր կենարար Ս. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements