Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում


Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում

Հունվարի 28-ին Վայքի քաղաքային հրապարում քաղաքի բնակիչները մոտակա զորամասի զինվորների հետ արժանապատվորեն նշեցին մեր երկրի համար կարևոր այս տոնը՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում

Տոնական միջոցառման ընթացքում օրհնության խոսքով հանդես եկավ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, ով զինվորներին մաղթեց, որ լինեն իրենց հայրենիքին, ազգին և եկեղեցուն հավատարիմ, լինեն ազնիվ մարդկային բոլոր հարաբերությունների մեջ, հավատարիմ լինեն նաև իրենց ծառայության և իրենց հետագա կյանքի ընթացքում, ինչպես նաև լծվեն հայրենաշինությանը և ազգաշինությանը՝ յուրաքանչյուրն իր կարողությունների առավելագույն չափով:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին դրամական պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և կրծքանշաններ: Բանակի հետ համագործակցության համար շնորհակալագրեր ստացան Վայքի ավագ դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը, զինղեկ Վարդան Կոստանյանը և Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը:

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին  նվիրված միջոցառում Վայք քաղաքում

Այնուհետև զինվորների մասնակցությամբ տեղի ունեցավ զորահանդես, որը վարեց փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը, որից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշաքարին:

Վերջում տեղի ունեցավ միջոցառման ցուցադրական մաս, որտեղ ներկայացվեցին որոշ զենքեր, ինչպես նաև զինվորների կողմից կազմակերպվեց համայնքի բնակիչների համար հյուրասիրություն:

․․․Խաղաղ ծառայություն մեր զինվորներին, խաղաղ երկինք մեր երկրին․․․

Սկզբնաղբյուր՝ Վայքի և Ջերմուկի
տարածաշրջանի Քրիստոնեական
դաստիարակության կենտրոն

Advertisements