Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում


Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով սահմանամերձ Խաչիկ գյուղը հյուրընկալեց «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի անդամներին՝ գլխավորությամբ ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանի, 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Մամիկոն Վարդանյանին, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կամավորներին՝ գլխավորությամբ տնօրեն Արգամ Դովլաթյանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ապրիլյան Քառօրյա պատերազմի մասակից, Երևանի պետական տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բագրատյանին և այլոց:

Նշենք, որ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում բարի ավանդույթ է ձևավորվել՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Արդեն 4–րդ տարին անընդմեջ համագործակցելով ՀՀ Պն N բանակային կորպուսի հրամկազմի, Խաչիկի գյուղապետարանի, Վայոց Ձորի թեմի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրինության, բազմաթիվ շահագրգիռ կառույցների և անհատ բարերարների հետ՝ ՀԿ-ի մի խումբ անդամներ այցելում են Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս՝ զինվորների օրն իրական տոն դարձնելու համար:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Հյուրերը նախ ծաղիկներ դրեցին Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող հուշարձան-խաչքարի մոտ՝ վերհիշելով բոլոր այն մարտիրոսված անձանց, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի համար:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Այնուհետև շարժվեցին զորամաս, որտեղ մեկնարկեց տոնական միջոցառումը, որի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Խաչիկ գյուղի «Պատանի երկրապահ» ակումբի և ազգագրական պարի համույթի սաները՝ ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի, ովքեր ներկայացրին մեր ազգային մարտական պարերը:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով  միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Ոգեշունչ ելույթներով հանդես եկան նաև «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ Սամվել Գրիգորյանի:

Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված Կարեն Սպարիկի Բաբայանը, Ալեքսան Աշոտի Բայանդուրյանը և «2016թի ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած Վահե Մանվելի Աթանյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին Կարեն Սերյոժայի Բաբայանը, Արա Ռաֆիկի Մովսիսյանը, Վարդան Քաջիկի Օհանյանը և Խաչիկի գյուղապետ Վարդան Ռազմիկի Ներսիսյանը՝ Արցախյան ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու համար, իսկ սահմանում մարտնչող զինվորներին ցուցաբերած շարունակական աջակցության համար Աշխեն Էլբրուսի Մարգարյանը պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան» երրորդ աստիճանի մեդալով:

Զորամասի հրամկազմի ներկայացմամբ՝ հայրենիքի սահմաներն անսասան պահելու համար «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին 30 առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ:

Ուրախությամբ նշենք, որ Վայոց Ձորի թեմի Խաչիկ գյուղի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը նույնպես «Սատար» ՀԿ-ի կողմից արժանացել է շնորհակալագրի:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Այնուհետև դհոլ-զուռնայի հնչյունների ներքո բացվեց Գինեսի ռեկորդակիր 125մ երկարություն ունեցող եռագույնը՝ ՀՀ պետական դրոշը, ապա 25 թիվը եռագույն փուչիկներով դեպի երկինք արձակվեց՝ ի նշան մեր բազում հաղթանակների և միասնության:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Վերջում զորամասի ճաշարանում Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի կողմից տրվեց մատաղ և կտրվեց Աշխեն Մարգարյանի կողմից պատրաստված բանակի ծննդյան մեծ տորթը: Տոնական օրվա հյուրասիրությանն իր ֆինանսական աջակցությունն էր բերել նաև Սերգեյ Բագրատյանը:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Ավելացնենք նաև, որ տիկին Աշխենն ամեն ամիս զորամասում նշվող զինծառայողների հոբելյանների առիթով մեծ տորթ է ուղարկում: Նրան բոլորն են սիրում և գնահատում:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

 Տիկին Աշխենի հետ զրույցում նա ասաց. « «Սատար» ՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել վստահություն, և կան բազմաթիվ ընկերներ, ովքեր պատրաստակամորեն աջակցում են մեզ:  ՀԿ-ի անդամները մեծ աշխատանք են կատարել՝ Եղեգնաձոր քաղաքից և հարակից գյուղերից, անհատ ձեռներեցներից հավաքագրելով որոշակի հանգանակության գումար, սնունդ և հագուստ, ապա խորհրդակցելով հրամկազմի հետ՝ այդ գումարի մի մասով ձեռք է բերվել շինարարական ապրանքներ՝ զորամասի մի հատվածը բարեկարգելու համար, իսկ մնացած գումարով կարողացանք զինվորներին փոխանցել քաղցրավենիք և լրացուցիչ հիգիենայի պարագաներ, իսկ զորամասի գրադարանը համալրվեց 200-ից ավելի տարբեր ժանրի գրքերով: Հունվարի 28-ի միջոցառմանը «Սատար»-ին միացան մի շարք բարերարներ՝ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Սերգեյ Բագրատյանը, Արգամ Դովլաթյանը, Ժակլին Հեքիմյանը, Սահակ Սարգսյանը»:

Տ. Աշխենն ասաց, որ իր խնդրանքով Սարատովի քաղաքից Բաբաջանյան Ավագը 200.000 դրամ է հանգանակել: Արձագանքել են նաև ռուսաստանաբնակ վայոցձորցի հայերը՝ գլավորությամբ Սամվել Սարգսյանի, ովքեր մարտ ամսին կայցելեն Խաչիկ գյուղ և կկատարեն իրենց հանգանակությունը, որը կլինի շարունակական:

 Տ. Աշխենն իր շնորհակալությունը հայտնեց իրենց վստահող վայոցձորցիներին և ամենակարևորը, որ հրամանատարի գլխավորությամբ բոլորը եկան այն համոզման, թե ինչքան ամուր է վայոցձորցին, և իրենց կողմից կատարվելիք աշխատանքները լինելու են շարունակական:

Վերջում իր շնորհակալական խոսքով հանդես եկավ Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը՝ անդրադառնալով այն միասնությանը, որը մեզ հզորացնում է:

Ողջ օրվա ընթացում շատ բարձր էր հյուրերի, համայնքի բնակիչների, զինվորների և զորամասի հրամկազմի տրամադրությունը:

Սատարենք հայ բանակին. Բանակի օրվա առիթով միջոցառում սահմանամերձ Խաչիկ գյուղում

Թող Ամենակարող Աստված Իր կենարար Ս. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements