Մեծ պահք


Մեծ պահքՄեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչչի ուտում, բայց մեղք գործելուց չիդադարում և չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը:

Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության Continue reading

Advertisements

Բուն Բարեկենդան


Բուն ԲարեկենդանՍովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալուե (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները: Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով:

Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ և ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման և նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը: Continue reading

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ


451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Ինչպես պատմությունից մեզ հայտնի է, հայոց կյանքը հարուստ է բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները և հայ մարդը, իր կամքից անկախ, արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այսպիսի վառ օրինակներից մեկն Ավարայրի հերոսապատումն էր, ուր միմյանց դեմ ելան հավատի ու հավատուրացության, հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները: Ավարայր էին եկել ոչ միայն հայոց ռազմական  ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու հայրենիքի մշաակները:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Ավարայրի սուրբ պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել Վայոց Ձորի տարածքումտեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներԵղիշեի,Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում:

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Նախ ասենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451թ. Հայոց կաթողիկոսն էր Հովսեփ Վայոցձորեցին (ծնված Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում), որին 454թ. Տիզբոնում տեղի ունեցած դատավորության ընթացքում համարձակ ելույթից հետո Ղևոնդ երեցի և մյուսների հետ գազանաբար սպանում են Նյուշապուհ քաղաքի մոտ: Continue reading

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է


451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու  մեծագույն սրբերից են:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ Continue reading

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը


Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,
բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

                               ԵՉարենց  

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ին՝ մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն:

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում թեմի աշխատակից Continue reading