Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը


Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Հայոց եկեղեցու տասներկու շաբաթապահքերից է Առաջավորաց պահքը: Այն նախորդում է Մեծ պահքին և կատարվում է նրանից երկու շաբաթ առաջ: Առաջավորաց հնգօրյա պահքի հաջորդ օրը, որը շաբաթ է, նշվում է Ս. Սարգսի տոնը:

Հայ պատմագրության մեջ, ինչպես նաև «Կանոնագիրք Հայոց»-ում, տոմարական, տոնախոսական գործերում, տարբեր թղթերում և քարոզներում բավականին հանգամանալից բացատրվել է այս պահքի թե′ անվանումը, թե′ ինչու է այն հնգօրյա և թե′ ինչպես է հարաբերվում այս պահքին հաջորդող Ս. Սարգսի տոնի հետ:

Այս պահքի Առաջավորաց անվանումը բացատրվում է որպես առաջինը կատարվող, և տրվում են հետևյալ 2 մեկնաբանությունները: Առաջավոր է կոչվում, որովհետև այն սահմանված առաջին պահքն է և կարգվել է նախահայրերի կողմից: Երկրորդ՝ սա առաջին պահքն է, որ հաստատեց Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ քարոզությամբ ու ապաշխարությամբ հայ ժողովրդին նախապատրաստելով դեպ քրիստոնեության դարձին:

Ագաթանգեղոսը Ս. Գրիգորի քարոզությամբ հայ ժողովրդին քրիստոնեություն ընդունելուն նախապատրաստելու մասին գրում է.«Գիշեր-ցերեկ նրա շուրջն էին և օթևանում էին նրա մոտ՝ այգու մեջ, հնձանի դռանը. քուրձ էին հագել և մոխրի վրա նստած՝ վաթսունվեց օր պաս էին պահում»/Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, աշխ. Ա. Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1983, էջ 409/: Continue reading

Advertisements