Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում


«Տե՛րթող բացվեն  մեր  աչքերը»

(ՄտթԻ 33)

 

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը:

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի թեմի, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները, այս տարվա խաչքավոր Հայկ Կարապետյանը տիկնոջ հետ և բազմաթիվ հավատացյալներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, հանդես եկավ հավուր պատշաճի քարոզով:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը,  փոխանցեց եկեղեցու այս տարվա խաչքավորի նորապսակ որդուն և նրա հարսնացուին, ովքեր էլ եկեղեցու բակում վառեցին Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Այնուհետև Երիտասարդաց միության անդամները ներկաներին բաժանեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Այնուհետև Ս. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն ու Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի «Արագիլ» կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր  Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որի ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ռինդի (գեղ. ղեկավար՝ Դ. Հովհաննիսյան) և Ագարակաձորի (գեղ. ղեկավար՝ Խ. Բաբայան) ազգագրական պարի համույթների սաները, Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների անսամբլի սաները և անհատ կատարողներ, իսկ թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Տյառնընդառաջի խորհուրդը և տոնի հետ կապված տարբեր տեղեկություններ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Միջոցառման ընթացքում ազգագրական պարի խմբի սաները ներկաներին բաժանեցին գաթա, հալվա և աղանձ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան Continue reading

Advertisements

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Տեառնընդառաջին


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն>>

Տե՛ր, թող բացվեն  մեր  աչքերը

(Մտթ. Ի 33)

ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆՀիսուսից լույս խնդրող Երիքովի կույրերի այս աղերսանքը լսելի ու ընկալելի է մեզ դարերի խորքից: Աշխարհստեղծման առաջին իսկ օրվանից լույսը դարձել է աղբյուրը կյանքի: Այն  մարդկային կյանքի շարունակականության և բուսական ու կենդանական աշխարհի գոյատևության կարևոր նախապայմանն է: Սակայն այս ամենը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով հանդերձ` մենք` քրիստոնյաներս, երբեք չպետք է մոռանանք հոգևոր լույսի մասին, որն առավել կենսական ուժ ունի մեր կյանքում, որով լուսավորվելով է, որ միանում ենք Արարչին, հաղորդակցվում Նրա հետ, համարվում «Լուսո որդիք>>:

Քրիստոնյաներս Ավետարանից գիտենք.«Աստված լույս է>> և «Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր>> (Հովհ. Ա 4), իսկ Հիսուսի նախանշած կյանքի ուղին անվերապահորեն լուսավոր է ու պայծառ: Այդ ուղով մեզ առաջնորդում է աստվածային լույսը` ցույց տալով փրկության իր ճանապարհը: Ւսկ Տեառնընդառաջի տոնը այդ փրկության ավետումն է: Այդ տոնն է այսօր մեծ խորհրդավորությամբ ոգեկոչում Հայ Առաքելական Եկեղեցին և այդ տոնն է նվիրված քառասնօրյա Հիսուսին Տաճարին ընծայելուն:

Աստծու Մովսեսին տված պատգամի համաձայն, թե «Սրբիր Ինձ համար ամեն առաջնեկը Իսրայելի որդիների մեջ… այն Իմն է>> (Հմմտ. Ելք ԺԳ 2), Հովսեփն ու Մարիամը  40-օրյա Հիսուսին Երուսաղեմի տաճարը տարան: Տաճարի մոտ նստած էր Սիմեոն Ծերունի անունով մի մարդ, որի մեջ Սուրբ Հոգին էր բնակվում: Սուրբ Հոգին հայտնել էր նրան, որ նա ապրելու է այնքան, մին֊չև տեսնի Տիրոջ օծյալին: Եվ հենց նա էր, որ Մանկանը տեսնելով` ճանաչեց Աստծու օծյալին, ընդառաջ գնաց նրան և գրկելով` գոհություն տվեց Տիրոջն ու ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդ֊ների առաջ, լույսը, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք` Իսրայելի Քո ժողովրդի համար>> (Ղուկ. Բ29-32):

Ահա այս ավետարանական ճշմարտության վրա է խարսխված Տեառնընդառաջի տոնը: Եկեք փորձենք ըմբռնել ու հասկանալ դրա խորհուրդը:

Հիսուսի հայտնությունից առաջ, չնայած Աստծու բազում հայտնություններին, թելադրված ճշմարիտ կյանքի օրենքներին, պատգամներին ու պատվիրաններին, մարդկային ցեղը ապրում էր մեղքերի բեռի տակ կորացած, շփոթված ու անճարակ: Մարդիկ փրկություն էին հայցում երկնքից, մինչդեռ շարունակում էին մեղք գործել, որովհետև Երիքովի կույրերի նման փակ էին նրանց աչքերը, նրանց համար փակ էր երկնքի վարագույրը: Եվ մարդիկ անթափանց այդ խավարում սկսեցին փնտրել պայծառ լույսը, որը ճշմարիտ փրկությանճանապարհով էր առաջնորդելու նրանց դեպի կատարելություն: Միայն այդպես մարդ ան֊հատը կարող էր դառնալ երկնքի արքայության ժառանգորդ: Եվ ահա Տիրոջ հայտնությամբ հայտնվեց նաև վաղուց փայփայված մխիթարությունը` աստվածային լույսը, որի հետևորդների հո֊գիներն իրապես պետք է փրկվեին ու լուսավորվեին: Ահա թե ինչու է սաղմոսերգուն փառաբանում Continue reading

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ


ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց: Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն: Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ  28): Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8): Continue reading