Տոնակատարությունն սկսվեց փետրվարի 10-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում
կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը կատարեց Ս. Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Այնուհետև եկեղեցի եկած երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին:
Փետրվարի 11-ին՝ Ս. Սարգսի տոնի օրը, Արժ. Տեր Հայրը կատարեց Երիտասարդների օրհնության կարգ:
Լուսանկարները՝ Մերի Ջանոյանի