Տեառնընդառաջի նախատոնակին սահմանամերձ Խաչիկ գյուղի Ս.Աստվածածին եկեղեցում էին հավաքվել գյուղացիները, զորամասի զինծառայողները և որ ամենակարևորն էր՝ նորապսակ զույգերը:
Տոնական արարողության ավարտին Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը և Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, զորամասի Գնդերեց Արսեն սրկ. Մաթևոսյանը կատարեցին նորապսակների օրհնության կարգ:
Օրհնության կարգին ներկա նորապսակներին էին միացել Խաչիկում ծառայող նորապսակ սպաները ևս: Օրհնության կարգի ավարտին վառվեց նաև Տեառընդառաջի կրակը:
Եկեղեցու բակում ներկաները մասնակցեցին փոքրիկ հյուրասիրության: Նորապսակներին շնորհավորեցին Գնդերեց Արսեն սարկավագը, համայնքապետարանի ներկայացուցիչները և զորամասի հրամկազմը:
Ներկաները կարևորեցին սահմանապահ Խաչիկ գյուղում նոր ընտանիքների ձևավորումը և մաղթեցին, որ Աստծո օրհնությամբ այդ նորակազմ օջախներում լսվի շատ մանուկների ճիչեր:
Արսեն սարկավագ Մաթևոսյան
Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու
և ՀՀ Զինված ուժերի գնդերեց