Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը


Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,
բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

                               ԵՉարենց  

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ին՝ մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն:

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի ջանքերով երեխաների համար կազմակերպվեց հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին և Գիրք նվիրելու օրվան:

Փոքրիկների միջոցառմանն այս անգամ ևս ներկա էր մանկական կենտրոնի կամավոր, Եղեգնաձորի քաղաքապետի տիկին Արմինե Սարգսյանը, ինչպես նաև՝ կամավոր Անուշ Դովլաթյանը, թեմի աշխատակիցները, ծնողներ և այլք:

 Սկզբում Խ. Մարկոսյանը, շնորհավորելով ներկաներին Գրքի տոնի առիթով, ամփոփ ներկայացրեց Հ. Թումանյանի կյանքը, գործունեությունը, արվեստի ու գրականության մեջ ունեցած նրա մեծ ներդրումը:

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Տիկին Խնկանուշն ասաց, որ միջոցառման նպատակը մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձի և Գիրք նվիրելու  օրվա գեղեցիկ խորհուրդը  երեխաների համար կարևորելն է:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին կենսագրական տվյալներ բանաստեղծի մասին, ասմունքեցին բանաստեղծություններից, ինչպես նաեւ հանդես եկան  շվիի կատարումներով և երգեցին հատված «Անուշից» և այլ ստեղծագործություններից։

Նշենք, որ միջոցառումը գեղեցիկ և մտերմիկ միջավայր էր ստեղծել՝ մասնակիցներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Այնուհետև տիկին Արմինեն, շնորհավորելով ներկաներին այս անչափ կարևոր տոնի կապակցությամբ, ասաց. «Հաճելի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, հատկապես՝ օգտակար գիրք: Կարծում եմ՝ գիրք կարելի է նվիրել ամեն օր և կարևորը՝ սրտանց: Կարևոր է այն գիտակցումը, որ գիրքը մնայուն, հարատև արժեք է »:

Այնուհետև տիկին Արմինեն փոքրիկներին նվիրեց գրքեր, իսկ մանուկների համար ստեղծված գրադարանին՝ մանկական Աստվածաշունչ, ապա ընթերցեց իր կողմից գրված բանաստեղծություններից:

Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

Վերջում երեխաներին հյուրասիրեց քաղցրավենիքով:

Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչների աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements