Բուն Բարեկենդան


Բուն ԲարեկենդանՍովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալուե (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները: Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով:

Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ և ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման և նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը:

Ահա այս տարի փետրվարի 27-ից մուտք ենք գործում Մեծ Պահոց 40-օրյա շրջան, որը կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` մինչև Սուրբ Զատիկ: Եկեղեցու սուրբ հայրերի հաստատած Մեծ Պահոց, ապաշխարության և ինքնաքննության 40-օրյա այս շրջանը մեզ բոլորիս հրավիրում է ներհայեցողության, ինքնամաքրման, ողջախոհության և առավել արթուն կյանքի, հրավիրում է հոգևոր և մարմնական պահքի, հարատև աղոթքի և բարի գործերի:

Ահա թե ինչ է պատգամում մեզ Սբ. Գրիգոր Տաթևացին իր «Բուն Բարեկենդանի քարոզիե վերջաբանում. «Երբ պահքով հեռու ենք մնում աւելորդ կերակուրներից ու ըմպելիքներից եւ տքնութեամբ ու աղօթքով չարչարում ենք մեր մարմինը, ազատւում ենք խառնուածքի չարունակութիւնից, որ դէպի մեղքն է ձգում: Եւ սրբուելով մեղքերից` մեր մէջ վերստին պայծառանում է Աստուծոյ պատկերը, որն ունէինք ի սկզբանէ` նախքան մեղանչելը դրախտում: Եւ քանի որ ճշմարիտ է այս, եղբայրնեԲր, բռնադատեԲնք մեր մարմինները, պնդանանք պահեցողութեամբ, յաճախակի աղօթենք: Մեր սրտերից հանեԲնք չարիքը:Սիրենք միմեանց սուրբ սրտով եւ անկեղծ մտքով: Դառնանք առ Աստուած, եւ Նա կդառնայ դէպի մեզ: Ներենք միմեանց, որպէսզի Նա էլ մեզ ների: Գթանք աղքատներին, որպէսզի Նա էլ մեզ գթայ: Քաղցածների համար հաց լինենք եւ մերկերի համար` զգեստ, անտունների համար`օթեւան եւ հիւանդների համար` բժիշկ, որպէսզի Աստուած էլ մեր հոգու եւ մարմնի վէրքերը բժշկի` ծածկելով մեր ամօթալի գործերի մերկութիւնը, եւ մեզ ժողովի հայրական օթեւաններում` ամենքին արժանացնելով մշտաւէտ ցնծութեան եւ անտրտում ուրախութեան ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ օրհնեալ է յաւիտեան. ամէնե: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզումե Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզե (Մատթ. 6:16-18):

Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերինե (Ղուկ. 4:1-3):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ Պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Մեծ Պահքի ընթացքին եկեղեցիների վարագույրները փակվում են՝ ի նշան ապաշխարության, իսկ Սբ. պատարագները մատուցվում են վարագուրված Խորանից:

 

Advertisements