«Առողջ ընտանիքի գրավականը» թեմայով  սեմինար Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


«Առողջ ընտանիքի գրավականը» թեմայով  սեմինար Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Մարտի 4-ին թեմի առաջնորդարանում Երիտասարդաց միության (ԵՄ) կողմից կազմակերպվեց հոգեբանական ակումբի հերթական հավաքը, որի բանախոսն էր հոգեբան Հայկուհի Թովմասյանը: Հանդիպման թեման էր՝ «Առողջ ընտանիքի գրավականը»:

Սեմինարի սկզբում ելույթ ունեցավ թեմի ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը, ով ներկայացրեց օրվա թեման և հրավիրեց հոգեբանին՝ խոսելու թեմայի շուրջ:

«Առողջ ընտանիքի գրավականը» թեմայով  սեմինար Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Սեմինարի ժամամակ քննարկվեցին հետևյալ հարցերը.

  1. Զույգերի հոգեբանական համատեղելիությունը,
  2. Ներընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառները,
  3. Ընտանիքում առողջ մթնոլորտ ստեղծելու նախադրյալները,
  4. Ընտանեկան ճգնաժամերը և դրանց հաղթահարման ուղիները:

Պետք է նշել, որ երիտասարդներին շատ հետաքրքրեց հանդիպման թեման և ամբողջ սեմինարի ընթացքում ցուցաբերում էին ակտիվություն և սեփական տեսակետն արտահայտելու մեծ ցանկություն:

«Առողջ ընտանիքի գրավականը» թեմայով  սեմինար Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այնքան հետաքրքիր անցավ հանդիպում-քննարկումը, որ մասնակիցները չզգացին, թե ինչպես անցավ ժամանակը:

Սիրան Սարգսյան

Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements