Հանդիպում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում


 Հանդիպում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Այսօր՝ մարտի 6-ին, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ։

 Տեր Հայրը նախ հանդիպեց դպրոցի ուսուցչական կազմի հետ՝ բանախոսելով Մեծ պահքի և պահեցողության խորհուրդների  կարևորության մասին, որից հետո նաև հանդիպեց աշակերտների հետ։

Բանախոսությունից հետո աշակերտների հնչեցրած հետաքրքիր հարցերի շնորհիվ ծավալվեց ակտիվ քննարկում։

Քննարկման ավարտին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Ա․ Թարվերդյանը ողջունեց այս նախաձեռնությունն և կարևորեց նմանատիպ հանդիպումները, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության գործում։

 Երիտասարդաց միություն

Advertisements