Հանգստյան ժամերգություն Եղեգնաձորի առաջնորդանիստ  Սուրբ Աստվածածին եկեղեցում


Այսօր Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հանգստյան ժամերգություն, որին ներկա էին Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Հավարտ ժամերգության հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, որից հետո տեղի ունեցավ Խոկման արարողություն, որի ընթացքում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին հատկապես պահոց շրջանում այս և մյուս բոլոր ժամերգություններին առավել աղոթական վիճակի մեջ գտնվելու և հեռու մնալու ամենայն մեղքից:

Թեմի լրատվության բաժին

Advertisements