«Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում


 

Այսօր՝ մարտի 18-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժամանակաշրջանների հայ գեղանկարիչների ստեղծագործություններ, որոնք հիմնականում ներկայացնում էին հայկական բնապատկերներ և գեղատեսիլ վայրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը, ով ողջունեց ներկաներին և հրավիրեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանին իր աղոթքով և օրհնության խոսքով սկսել միջոցառումը:

Հայր Սուրբի օրհնության խոսքից հետո մասնաճյուղի վարիչ Գ. Ավագյանը ներկայացրեց նկարների թեմատիկ բնութագիրը՝ ասելով, որ դրանք բնանկարներ են և ներկայացնում են Վայոց ձորի մարզի գեղատեսիլ բնության գողտրիկ նմուշները, իսկ ցուցահանդեսի նպատակն է հասարակությանը էլ ավելի մոտեցնել հայ գեղանկարչությանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀԱՊ-ի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը:

Ցուցահանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի մշակույթի տան «Արմենյան» խմբի սաները՝ ղեկավարությամբ Մարո Սիմոնյանի: Continue reading

Advertisements