Միջինք. Ուսուցչաց հավաք Վայոց Ձորի թեմում


Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը:

Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն:

Այնուհետև թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը:

Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով:

Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Continue reading

Advertisements

Միջինք


Միջինք

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` Continue reading