Մարտի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Խաղաղական ժամերգություն և Խոկման արարողություն, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը՝ ներկայացնելով Միջինքի խորհուրդը, ինչպես նաև խոսեց Մեծ Պահքի մասին:
Եկեղեցի եկած հավատացյալները պատրաստել էին Միջինքի գաթաներ, որոնք ժամերգության ավարտին կտրեցին և բաժանեցին ներկաներին:
Թեմի լրատվության բաժին