Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը «Մեծ պահք» թեմայով հետաքրքիր ու բովանդակալից բանախոսություններով պարբերաբար հանդես է եկել Խաչիկ համայնքի միջն. դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբում, համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում` իր իսկ նախաձեռնած Խոկման արարողությունների ժամանակ և յուրաքանչյուր կիրակի օր` զորամասում:
Արսեն սարկավագը բանախոսությունների ընթացքում ներկայացրել է Մեծ պահքի և պահեցողության խորհուրդների կարևորության մասին, որից հետո պատասխանել է թեմայի շուրջ բարձրացված բոլոր հարցերին:
Արսեն սրկ. Մաթևոսյան
Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու
և ՀՀ Զինված ուժերի գնդերեց