ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ԺԲ

Կամեցող բարեաց Տէր կամարար, մի΄ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԳ

Արքայ երկնավոր, տուր իինձ զարքայութիւն քո զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո զսիրտ իմ ատել ըզմեղս, եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԴ

Խնամող արարածոց, պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

ԺԲ (12)

Բարիք կամեցող Տե՛ր կմարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԳ (13)

Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ (14)

Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

 

Advertisements