Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում նշեցին Միջինքը


 

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի և Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ նշվեց Մեծ Պահքի Միջինքը:

Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը,  Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի Continue reading

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշեցին Միջինքը


Մարտի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Խաղաղական ժամերգություն և  Խոկման արարողություն, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը՝ ներկայացնելով Միջինքի խորհուրդը, ինչպես նաև խոսեց Մեծ Պահքի մասին:

Եկեղեցի Continue reading

Միջինք. Ուսուցչաց հավաք Վայոց Ձորի թեմում


Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը:

Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն:

Այնուհետև թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը:

Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով:

Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Continue reading

Միջինք


Միջինք

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` Continue reading

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Տնտեսի կիրակին Մեծ պահքի 4-րդ կիրակին է, որն օրվա Սբ. Պատարագին ընթերցվող առակին համապատասխան անվանվել է Տնտեսի կիրակի: Ավետարանական պատումն հետևյալն է.

Մեծահարուստը մի տնտես ուներ: Մարդիկ, ամբաստանելով տնտեսին, ասացին, թե նա վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասինտուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը գնաց և իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, այսինքն նրանց շրջանում բարեկամներ ձեռք բերեց, և, չնայած նրա այս արարքն ի օգուտ պարտապանների էր և ոչ թե պարտատիրոջ, սակայն տերը գովաբանեց նրա խոհեմությունը: Այսպիսով տնտեսն  ապահովեց իր ապագան:

Առակն այլաբանորեն հետևյալն է հաստատում. Continue reading