Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որից հետո հոգեշնորհ Հայր Սուրբը համայնքի հավատացյալներին ներկայացրեց Վայքի տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին:

Տեր Հայրը հանդես եկավ խոսքով, ապա Անդաստանի կարգով օրհնվեց Ծաղկազարդը խորհրդանշող ոստերը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ տոնին նվիրված հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում, որի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզի սաները` ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Անդաստանից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Նորավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը Ելփինի Ս. Սարգիս եկեղեցում և Չիվայում կատարեց Մանուկների օրհնության կարգ, ապա ներկայացրեց Ծաղկազարդի տոնի խորհուրդը:

Վերջում ներկաներին բաժանվեցին օրհնված ուռենու ոստեր:

Նորավանքում Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը մատուցեց Ս. և Անմահ Պատարագ, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ծաղկազարդի երեկոյան Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Հայ Եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ Դռնբացեքը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements